Վերջապես հանդիպեցինք

Published on: 10.04.2011
Categories: Uncategorized
Comments: Comments Off on Վերջապես հանդիպեցինք

Շուրջ 16 տարի է կողք կողքի գոյություն ունեն Երևանի և Թիֆլիսի վալդորֆյան դպրոցները` Անդրկովկասյան տարածաշրջանում, և ընդհանրապես Առաջավոր Ասիայում իրենց բնույթով եզակի: Սակայն 2 դպրոցներն էլ թռուցիկ գիտեին մեկը մյուսի մասին: Յուրաքանչյուր դպրոց զարգանում էր իր սեփական օրենքներով և գտնվում էր սերտ կապի մեջ հեռավոր արտասահմանի բազմաթիվ տարբեր վալդորֆյան դպրոցների, եվրոպական և գերմանական վալդորֆյան կազմակերպությունների, ֆոնդերի հետ, բայց ոչ միմյանց հետ:

Նման իրավիճակի անհեթեթության զգացումը կուտակվում էր, ինչպես երևում է, տարիներով և իրեն զգացնել տվեց միայն 2011 թ. ապրիլին, երբ երկկողմանի նախաձեռնությամբ վրաց վալդորֆյան դպրոցի 10 ուսուցիչներից և 3 գերմանացի հյուրից բաղկացած մի խումբ եռօրյա այցով եղավ Երևանի վալդորֆյան դպրոցում:

Սպասված հանդիպումը մեծացրեց հետաքրքրությունը իրար նկատմամբ և անցավ այնքան ջերմ և անմիջական մթնոլորտում, որ միանգամից պարզ դարձավ` հանդիպումը առաջինն է, բայց բնավ ոչ վերջինը: Ուսուցիչները կիսվում էին իրենց փորձով, պատմում վալդորֆյան մանկավարժության իդեալի իրականացման դժվարությունների, Հայաստանում և Վրաստանում նոր տիպի դպրոցների սոցիալիզացման բարդությունների և վալդորֆյան ուսումնական մեթոդների կիրառման առանձնահատկությունների մասին, որոնք յուրաքանչյուրի մոտ տարբեր են:

Հյուրերը շրջեցին Երևանի վալդորֆյան դպրոցում, եղան Հայաստանի որոշ տեսարժան վայրերում, հայ կոլեգաների հետ անցկացրին մի քանի համատեղ կոնֆերանսներ և, իրենց հերթին, ծանոթացրին նրանց իրենց դպրոցի հետ, ինչպես նաև աշակերտների հրաշալի աշխատանքներին:

page 17 of 17
February 2018
M T W T F S S
« Dec    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728