Վալդորֆյան մանկավարժության երրորդ համատեղ կոնֆերանսը Վրաստանում․ 2015 թ․ օգոստոս

Published on: 02.09.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

2011 թվականին սկիզբ դրվեց Երևանի և Թիֆլիսի վալդորֆյան դպրոցների համագործակցությանը, որն ընտրված պրոյեկտների սահմաններում հետևողական բնույթ է կրում առ այսօր։ Կասելի մանկավարժական սեմինարի հովանավորությամբ և մասնակցությամբ 2011 թվականից ի վեր հայ և վրացի վալդորֆյան ուսուցիչները պարբերաբար այցելում են միմյանց, համատեղ աշխատում, փորձ փոխանակում, վերապատրաստվում ու միասին ժամանակ անցկացնում:

Այդ համագործակցության շրջանակներում «Արեգնազանի» ուսուցիչները 2015 թվականի օգոստոսի 24-ից 29-ն ընկած ժամանակահատվածում մասնակցեցին Թիֆլիսում կազմակերպված ուսուցիչների մանկավարժական կոնֆերանսին, որտեղ բանախոսում էին Գերմանիայից ժամանած մասնագետները՝ պատմաբան Մարկուս Օստերիդերը և Ալանուս համալսարանի պրոֆեսոր, Կասել քաղաքի մանկավարժական բարձրագույն դպրոցի ղեկավար դոկտոր Միխայել Ցեխը։ Կոնֆերանսները բաղկացած էին Մարկուս Օստերիդերի և Միխայել Ցեխի դասախոսություններից, ինչպես նաև արվեստների խմբակներից։ Որպես ծրագրի ամփոփում՝ կազմակեպվեցին կլոր սեղաններ, որտեղ քննարկվեցին նախորդ օրերի աշխատանքներին ու հետագա համատեղ ծրագրերին վերաբերող հարցերը, իսկ վերջում ցուցադրվեցին արվեստների խմբակների աշխատանքները։

Թիլֆիսում անցկացրած օրերը հագեցած էին վրաց գործընկերների ջերմ հյուրընկալությամբ, մայրաքաղաքում և նրանից դուրս կազմակերպած տեսարժան վայրեր այցելելով։

Արա Աթայան․ Ազատության Մասին

Published on: 16.06.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

«Վալդորֆյան մանկավարժությունն ու դպրոցը կոչված են երեխային դաստիարակել այնպես, որ դպրոցից դուրս գալուց հետո նա ունակ լինի լինել ազատ»։

Ազատության հասարակական ընկալման, դրա հետևանքով առաջացած հարցերի ու խնդիրների և անհատականության ներքին ազատության թեմայի շուրջ հանդիպում և քննարկում Արա Աթայանի հետ։

Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի երևանյան հանդիպումը․ 2015 թվական, ապրիլ

Published on: 10.05.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համագործակցող Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի (ECSWE) 2015 թվականի գարնանային հանդիպումը տեղի ունեցավ Երևանում։ «Արեգնազան» կրթահամալիրը, արդեն մի քանի տարի հանդիսանալով խորհրդի անդամ, հյուրընկալեց հերթական նիստի մասնակիցներին։ Ժամանակն ու վայրը կամայականորեն չէին ընտրված՝ «Ցեղասպանությունը մանկավարժական խնդիրների լույսի ներքո» թեմայով առաջին կոնֆերանսը տեղի ունեցավ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը։ Հանդիպմանը բանախոսեցին պատմաբան Մարկուս Օստերիդերը, ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Գայանե Շահվերդյանը, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, մեդիափորձագետ և դասախոս Սամվել Մարտիրոսյանը և Ալանուս համալսարանի պրոֆեսոր, Կասել քաղաքի մանկավարժական բարձրագույն դպրոցի ղեկավար դոկտոր Միխայել Ցեխը։

Հանդիպումից հետո ներկաներն ուղևորվեցին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, որի բեմին ելույթ ունեցան «Արեգնազանի» աշակերտները։ Ելույթի թերևս ամենատպավորիչ հատվածը Գայանե Դաշտոյանի բեմադրած Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության առաջին մասի ներկայացումն էր, որ 12-րդ դասարանի աշակերտները փայլուն կերպով խաղացին գերմաներեն լեզվով։

Հաջորդ երկու օրվա ընթացքում տեղի ունեցան խորհրդի փակ նիստերը։ Օրերը համեմվեցին հիշարժան ուղևորություններով, առաջին օրը՝ դեպի Էջմիածնի Մայր տաճար, սբ․ Հռիփսիմե եկեղեցի ու Զվարթնոցի տաճար, երկրորդ օրը՝ դեպի Գառնու տաճար և Գեղարդի վանական համալիր։

Հանդիպումների շարքը եզրափակվեց Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության զոհերի հուշարձանի այցելությամբ, ուր պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի նահատակներին և կատարեցին «Արեգնազան» կրթահամալիրում նախորդ երկու օրերի ընթացքում սովորած հայկական բազմաձայն հոգևոր երգերը։

Նույն օրերին Շողակաթ հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարն իր տաղավարում անցկացրեց երկու հանդիպում։ Առաջինի ժամանակ պատմաբան Մարկուս Օստերիդերն ու «Հանուն ազատ կրթահամակարգի եվրոպական ֆորումի» ներկայացուցիչ և նախկինում Բունդեսթագի պատգամավոր Հերալդ Հեֆները քննարկեցին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն իրագործելու, ինչպես նաև՝ Ցեղասպանության ճանաչման հարցում եվրոպական պատասխանատվության հարցը։ Երկրորդ հանդիպման հյուրերն էին «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը և Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի վարչության անդամ Ռոզմարի Բլուդերը։ Որպես քննարկման նյութ էր ընտրված ազգային կրթական համակարգում ցեղասպանության դասավանդման հարցը։

page 7 of 15
November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930