Ընդհանուր դրույթներ

Comments: No Comments

Ամենաընդհանուր ձևակերպմամբ վալդորֆյան մանկավարժության իդեալը առողջ անհատի ներդաշնակ կայացումն  է, ում մտավոր զարգացումը հավասարակշռորեն զուգակցվում է անհատական, բարոյագեղագիտական դաստիարակությամբ, կամային հատկությունների կոփմամբ: Ազատ, բայց սոցիալապես պատասխանատու, ուժեղ, բայց ոչ անտարբեր, ստեղծագործ, սակայն ավանդույթները հարգող,  ինքնուրույն ու անկրկնելի, եզակի  անհատականություն` ահա այն իդեալը, որին ձգտում է վալդորֆյան մանկավարժությունը: Ինչպե՞ս, սակայն, այս նպատակը իրագործել կամ գոնե իրագործման ուղին նախանշել:

Սկզբում հարկ է կանխադրել հետևյալը` վալդորֆյան մանկավարժությունը ելնում է այն դրույթից, ըստ որի յուրաքանչյուր՝ իր ներքին (հոգեկան) զարգացումը սկսող փոքրիկի էությունում առկա է այդ իդեալի ներուժը, իսկ ցանկացած մանկավարժության խնդիրը սկզբունքորեն հանդիսանում է այդ ներուժի բացահայտման համար  ամենանպաստավոր պայմանների ստեղծումը:

Ինչի՞ն են ունակ այս երեխաները:

Յուրաքանչյուր առողջ մարդուն տրված այդ հատուկ ներուժը բացահայտվում է ժամանակի ընթացքում ու կարիք է զգում անհատականության՝ հատկապես այն առանձնահատկությունների խելամիտ խթանմանը, որոնք տվյալ տարիքում պատրաստ են ի հայտ գալու: Այդ պատճառով վալդորֆյան մանկավարժությունը օգտվում է ինչպես տարիքային առանձնահատկությունների դիտարկման իր իսկ փորձից, այնպես էլ ժամանակակից տարիքային հոգեբանության ձեռքբերումներից:

Վալդորֆյան մանկավարժությունը հենվում է Ռ. Շտայների ավելի քան 200 մանկավարժական դասախոսությունների իր մասնակցությամբ (մոտ 70) դպրոցական մանկխորհուրդների նյութերի, ինչպես նաև Ռ.Շտայների մահվանից հետո մոտ հարյուրամյա զարգացման հետագա փորձի ու տարիքային հոգեբանության նորագույն նվաճումների վրա:

January 2018
M T W T F S S
« Dec    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031