Դպրոցի սոցիալական կառուցվածքը

Comments: No Comments

Դասական վալդորֆյան դպրոցը իդեալում ստեղծվում է խորհրդակցականության ու կոնսենսուսի, ինչպես նաև անձնական նախաձեռնության ու հանձնառության սկզբունքով: Ահա թե ինչու կրթահամալիրի կենտրոնական մանկավարժական մարմինը հանդիսանում է մանկավարժական խորհուրդը կամ դպրոցական խորհրդանիստը` կոնֆերանսը, որին մասնակցում են դպրոցի հիմնական ուսուցիչները՝ ինչպես դասվարներն ու դաղեկները, այնպես էլ առարկայագետները: Խորհրդանիստը լրիվ կազմով հավաքվում է հինգշաբթի օրերին, դասերից հետո: Խորհրդանիստի ընթացքում, որպես կանոն, քննարկվում են զուտ մանկավարժական, այդ թվում՝  մեթոդա-դիդակտիկական հարցեր:

Խորհրդանիստին կարող է քննարկվել նաև  առանձին  աշակերտը: Ուսուցիչը, եթե ինչ-ինչ պատճառներով մանկավարժորեն չի կարողանում տիրապետել աշակերտին, կարող է դիմել խորհրդանիստին, ներկայացնելով իր հարցը կամ խնդիրը` ակնկալել գործընկերների  մասնագիտական աջակցությունը:

Բազում տնտեսական, կազմակերպական, վարչական, նյութական և նման՝ մանկավարժական գործընթացի հետ ուղղակի առնչություն չունեցող հարցերից ձերբազատվելու համար  խորհրդանիստը ստեղծում է համապատասխան մարմիններ՝ խմբեր, հանձնախմբեր, որոնք գործում են խորհրդանիստի շնորհած մանդատով ամրագրվող իրավազորությամբ և հաշվետու են խորհրդանիստին:

Որոշ դպրոցներում խորհրդանիստը ստեղծում է նաև հատուկ մարմիններ՝ դպրոցի կառավարման խորհուրդներ, որոնց կազմում ընդգրկվում են ամենաակտիվ ու սոցիալական առումով հանձնառու ուսուցիչները, վարչության ներկայացուցիչները,  հիմնական հանձնախմբերի ու խմբերի ղեկավարները: Նման քայլը հաճախ արդարացված է, քանի որ նույնիսկ ոչ մեծ դպրոցներում բազմամարդ խորհրդանիստերի շրջանակներում խիստ դժվարանում, երբեմն անգամ անհնար է դառնում արագ ու գործնական վարչական որոշումներ կայացնելը: Վարչական խորհրդի անդամների պարբերական ռոտացիան (փոխհաջորդումը), ինչպես նաև կատարված աշխատանքի մասին խորհուրդների հաշվետվություններն ու հաղորդատվությունները խորհրդաժողովին, չեզոքացնում են նման տնտեսավարչական որոշումների օտարացման հնարավոր բացասական հետևանքները:

Բացի հիմնականից՝ վալդորֆյան դպրոցում կարող են գործել փոքր ձևաչափի խորհրդանիստեր: Խոսքը տարրական, միջնակարգ, ավագ դպրոցների, ինչպես նաև դասարանական խորհրդանիստերի մասին է, որոնք  անց են կացնում քննարկվող  դասարանում դասավանդող մանկավարժները:

Կարող են ստեղծվել նաև լրացուցիչ մեթոդա-դիդակտիկական  խմբեր, որտեղ համապատասխան գործունեություն է ծավալվում, քանի որ հաճախ բուն խորհրդանիստում նման աշխատանքների համար ժամանակը ուղղակի չի բավականացնում:

Հասկանալի է` նոր դպրոցներ կազմակերպելիս պետք է նկատի ունենալ յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունը: Խոսքը հատկապես արևելյան երկրներին է վերաբերում, որտեղ օրենսդրությունը զգալիորեն տարբերվում է եվրոպականից: ԱՊՀ երկրներում, օրինակ, ԽՍՀՄ-ից ժառանգություն է մնացել տնօրենի՝ դպրոցի գլխավոր դեմքը լինելը: Երևանի “Արեգնազան” կրթահամալիրը նույնպես այդ առումով բացառություն չէ. ունի տնօրեն, որը խորհրդանիստի լիազորությամբ հանդիսանում է դպրոցի ղեկավարության նյութակազմակերպչական ոլորտի հիմնական դեմքը: Դրա հետ մեկտեղ տնօրինությունը փաստորեն ստեղծում է “միջգերատեսչական” խորհրդակցական խորհուրդներ, որպեսզի ընդունված որոշումները մանկավարժական կոլեկտիվի հետ հնարավորինս համաձայնեցված լինեն:  Դրանով հնարավոր է դառնում բախումներից խուսափելն ու տեղում չդոփելը:

September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930