ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ 2005

Comments: Comments Off on ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ 2005

  Լիդիա Ավետյան

Ծննդյան թիվը` 19.10.1988

Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում, և նույն ֆակուլտետի մագիստրատուրայի Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի բաժնում:

Մասնագիտական պրակտիկ գործունեությունը սկսել է 3րդ կուրսից`որպես հետազոտող, կուրսային աշխատանքի ներքո 1,5 ամիս Նուբարաշենի Հանրապետական Հոգեբուժական Բժշկական կենտրոնում՝ շիզոֆրենիա ախտորոշմամբ մարդկանց հետ հարցազրույցների և արխիվային նյութերի վերլուծության տեսքով։ Որպես դիպլոմային աշխատանք մշակել և անցկացրել է հոգեբանական թրեյնինգ ինքնաճանաչման և ինքնագիտակցության թեմայով և ստացել տվյալներ, որ տվյալ ծրագրով անցկացված թրեյնինգը կարող է նպաստել ինքնագիտակցության որոշ տարրերի զարգացմանը։

4-րդ կուրսից սկսած աշխատում է հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։ Մինչ մասնագիտական գործունեությունը աշխատել է «The Club» ռեստորանային համալիրում` որպես մատուցողուհի, նաև 1,5 և 3 տարեկան երեխաների դայակ։

Հաճախել է անգլերենի ինտենսիվ կուրսերի։ Երեք տարուց ավելի զբաղվել է ուշուի ներքին ոճ՝ թաի զի ցյուան մարտարվեստով։ Սիրում է ու հաճախ գնում արշավներ հետիոտն, ձիարշավ կամ հեծանիվարշավ, նկարում է (մետաքսի կամ կավի վրա)։

Վաղինակ Պեստով

Ծննդյան թիվ՝ 10.09.1988

Վաղինակ Պեստովը (Մարգունի) դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Կիրառական ծրագրավորման ֆակուլտետ: Երեք տարի անց՝ 2008-ին, տեղափոխվել է Ավստրալիա և ընդունվել աշխատանքի` որպես Web ծրագրավորող: Այժմ աշխատում է նույն գործակալությունում` որպես IT բաժնի վարիչ, զբաղվում է software, web, mobile և e-commerce համակարգերի ծրագրավորմամբ և դիզայնով: Բացի այդ, որպես անկախ ձեռներեց, հեղինակ է մի քանի շահութաբեր Facebook և iPhone ծրագրերի:

2011-ին ընդունվեց Ավստրալիայի առաջատար համալսարաններից մեկը` University of Queensland, և շարունակել ուսումը ծրագրավորման և համակարգչային գիտությունների ոլորտում:

Զբաղվում է լուսանկարչությամբ, համակարգչային ֆոտոմշակմամբ:

 

Ռիտա Փափազյան

Ծննդյան թիվը` 9.08.1989

2005-2009-ին սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում և ավարտել է ուսումը` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: 2009-2010-ին մասնակցել է ՖԲՔ (Ֆինանսաբանկային քոլեջ) Հիմնադրամի կողմից կազմակերպված «ՀՀ Կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» եռամսյա ուսումնական ծրագրին: 2009-2011թ. սովորում է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ կառավարում և գործարարություն մասնագիտացմամբ:

2008-ի հունիս-օգոստոս ամիսներին պարտադիր պրակտիկայի շրջանակներում աշխատել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում:

2010-ից աշխատում է ՀՀ Կենտրոնական Բանկի Վիճակագրության վարչության «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» բաժնում:

Կարինա Մանուչարյան

Ծննդյան թիվ` 29.12.1988

Դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է չինական թեյարանում, որից հետո հաջորդ տարի սեպտեմբերին ընդունվել է British High School of Art and Design Մոսկվայում: Սովորելու ընթացքում ազատ գրաֆիկով աշխատել է մի շարք նախագծերում` որպես գրաֆիկական դիզայներ-իլյուստրատոր: Այդ ժամանակահատվածում մեկնել է Անգլիա: Ավարտելով համալսարանը` վերադարձել է Հայաստան: Համագործակցել է մի շարք կազմակերպությունների հետ, հետո մեկ տարի ընկերների հետ միասին աշխատել է դպրոցի բուֆետում: Ներկայումս աշխատում է նորաբաց «Cosmopolitan Armenia» ամսագրում` որպես դիզայներ: Ամուսնացած է:

Հակոբ Վարդանյան

Ծննդյան թիվը` 20.02.1988

Դպրոցն ավարտլուց հետո ընդունվել է Եվրոպական Ակադեմիա՝ մուլտիմեդիա ծրագրավորման բաժին:

2008-ին` 3-րդ կուրսի վերջում, բեմադրել է իր գրած “Չիկագոյի սպիտակ առնետը” ներկայացումը, որի դերակատարներն էին դպրոցի աշակերտները և նրա համակուրսեցիներ: 2009-ին՝ 4-րդ կուրսում, գրել և բեմադրել է “Ես և ԵՍ” մոնոներկայացումը` հանդես գալով գլխավոր դերում: 4-րդ կուրսի վերջում գրել և բեմադրել է “Հիշողությունների նստարանը” ստերեո­ներկայացումը` հանդես գալով նաև որպես դերակատար:

2010-ին ընդունվել է Թատերական ինստիտուտ, բայց աշխատանքի հետ չկարողանալով համատեղել` չի գնում դասերի:

Հակոբը ուսմանը զուգահեռ աշխատել է “Հայռուսգազարտ“-ում՝ որպես “SysAdmin“, 2010-ի հոկտեմբերին ընդունվել է աշխատանքի “idswebdesign studio` որպես ծրագ­րա­վո­րող: Ներկայումս աշխատում է “Ինգո Արմենիա” ապահովագրական ընկերությունում` որպես “SysAdmin” :

 

Նարե Մնացականյան

Ծննդյան թիվ` 25.10.1988

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Գործարար Կառավարում ֆակուլտետը: Սովորելուն զուգահեռ դասավանդել է Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժնում: Աշխատել է Սանլայֆ հոսթելում` որպես մենեջեր:

Սիրանուշ Կասպարովա

Ծննդյան թիվը` 3.12.1988

Դպրոցն ավարտելուց հետո մի տարի աշխատել է Էվրիթմիական նախագծի վրա, բեմադրել է սոլո գործ՝ Բեթհովենի Պաթետիկ սոնատի երկրորդ մասը: 2006-ին ընդունվել է Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2008-ի ամռանը 2 ամսով մեկնել է Լիտվա`աշխատելու որպես կամավոր անապահով ընտանիքներում մեծացող երեխաների հետ: 2010-ի ձմռանը Էվրիթմիական խմբի հետ մեկնել է հյուրախաղերի Գերմանիայի, Շվեյցարիայի ու Ֆրանսիայի մի շարք քաղաքներ: “Արեգնազանում” դասավանդում է էվրիթմիա և գերմաներեն: 2011-ի մարտին դարձել է PeaceJam միջազգային Հիմնադրամի անդամ:

Նարեկ Շուգայան

Ծննդյան թիվը`4.07.1989

Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մեկնել է Իտալիա`Հռոմ, որտեղ նրա ծնողներն արդեն ապրում էին մոտ վեց ամիս: Այդտեղ հաճախել է «The New Schoolof Rome» բրիտանական դպրոցը անգլիական համալսարանների ընդունելության քննությունները հանձնելու նպատակով: Ընդունվել է Imperial College London համալսարանը, ապա Aeronautical Engineering մագիստրատուրա:

2009-ի ամռանը աշխատել է «MathWorks» բարձր տեխնալոգիաների ձեռնարկությունում: Հիմնականում աշխատել է ռեակտիվ շարժիչների մոդելավորում բաժնում:

2010-ի ամռանը աշխատել է Massachusetts Institute of Technology համալսարանում` ավելի խորը ուսումնասիրելով ռեակտիվ շարժիչների մոդելավորումը: Այժմ աշխատում է ավարտական թեզի վրա Imperial College London ու Massachusetts Institute of Technology համալսարանների հովանու ներքո:

 

Շուշան Ռաֆայելյան

Ծննդյան տարեթիվը` 19.02.1988

2005-ին, ավարտելով դպրոցը, ընդունվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ: Ավարտելով բակալավրիատը կարմիր դիպլոմով` 2010-ին ընդունվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մագիստրատուրայի միջազգային գործարար իրավունքի բաժին:

Ներկայումս սովորում է մագիստրատուրայի առաջին կուրսում և միաժամանակ աշխատում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում` որպես իրավախորհրդատու:

 

Մանե Թամանյան

Ծննդյան թիվը` 7.07.1989

2005-ին ընդունվել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի գրաֆիկայի բաժին: 2009-ին ավարտել է Գեղարվեստի Ակադեմիան` ստանալով բակալավրի աստիճան: Ուսանողական տարիներին աշխատել է «Սքուեր Ուան» ռեստորանների ցանցում:

2009-2010-ին աշխատել է «Արիես Քեյթրինգ» կազմակերպությունում`որպես տնօրենի օգնական:

2010-ի նոյեմբերից աշխատում է «Հայ կամավորների միություն» միությունում` զբաղվելով կամավորների` կազմակերպություններում տեղավորմամբ և հանրօգուտ աշխատանքի կազմակերպմամբ:

Մասնակցում է ճարտարապետական հուշարձանների պահպանությանն ուղղված հասարակական նախաձեռնություններին, մասնավորապես «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնությանը: Ամուսնացած է:

 

Մարիաննա Պողասյան

Ծննդյան թիվը`17.02.1989

2005-ին ընդունվել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դիզայնի ֆակուլտետ: 2008-2009-ին գերմանացի ուսանողների հետ մասնակցել է համատեղ նախագծում, որը ղեկավարում էին գերմանացի պրոֆեսոր-դասախոսը և Երևանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նախագծի ընթացքում մեկնել է Գերմանիա: Արդյունքում տպագրվել է գիրք համատեղ աշխատանքներով: 2009-ին գերազանց գնահատականներով ավարտել է ԵԳՊԱ-ի բակալավրիատը: 2009-ին 6 ամիս աշխատել է «Arte-m» գերմանական կահույքի սրահում` որպես դիզայներ: 2010-ից զբաղվում է մասնավոր պատվերներով դիզայնի ոլորտում:

 

Հովհաննես Ստեփանյան

Ծննդյան թիվը`07.08.1988

Թիվ 30 դպրոցի վալդորֆյան դասարանն ավարտելուց հետո Հովհաննեսը ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, որն ավարտել է գերազանցությամբ` ստանալով բակալավրի աստիճան: 2009-ին ընդունվել է ITRC մագիստրատուրա մենեջեր մասնագիտությամբ (IT հետազոտական և կրթական կենտրոն – IT Research & Eduction Center) և ավարտել 2011-ին:

Ուսմանը զուգահեռ նա աշխատում էր սեփական ֆիրման ստեղծելու ուղղությամբ, որը միտված էր նոր լուծումներ առաջարկելու բիզնես որոշումների ոլորտում:

Արևիկ Հովնանյան

Ծննդյան թիվը` 5.07.1988

Դպրոցն ավարտելուց հետո սովորել ու ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի Լրագրության ֆակուլտետը: Առաջին կուրսից սկսած աշխատել է մի շարք ԶԼՄ-ներում, այդ թվում նաև «Աֆիշա» ամսագրում, «Օփենարմենիա» տեղեկատվական կայքում, աշխատել է նաև Եվրոտեսիլի Հայաստանի թեկնածուներ Ինգա և Անուշ Արշակյանների, իսկ մեկ տարի անց` Եվա Ռիվասի web PR-ի և promotion-ի վրա:

Ավարտելով Սլավոնական Համալսարանը կարմիր դիպլոմով` կես տարով մեկնել է Ավստրիա` աշխատելու իբրև կամավոր: Այնտեղ աշխատել է անապահով ընտանիքներում մեծացող երեխաների հետ: Այդ վեց ամիսների ընթացքում հասցրել է ճանապարհորդել 7 երկրում:

Այժմ աշխատում է իբրև լրագրող yerevan.ru կայքում, «Ереван» և «Review» ամսագրերում, ինչպես նաև աշխատում է իբրև ֆոտոմշակող «Cosmopolitan Armenia» ամսագրում: Զբաղվում է լուսանկարչությամբ, վարում է իր բլոգը: Ամուսնացած է:

 

Գոհար Փանոսյան

Ծննդյան թիվը` 20.01. 1988

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմանական բաժինը, 2009-ին ավարտել ուսումը կարմիր դիպլոմով (D): 2009-ից սովորում է նույն ֆակուլտետի արտասահմանյան գրականության բաժնի մագիստրատուրայում: 2010-ին ստացել է DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կրթաթոշակ մագիստրոսական թեզը պատրաստելու համար Գերմանիայում` Քիլի Քրիստիան Ալբրեխտի անվան համալսարանում, որտեղ երեք ամիս լսել է դասախոսություններ, գերմանացի պրոֆեսորի ղեկավարությամբ աշխատել թեզի վրա: Ավարտելուց հետո պատրաստվում է ընդունվել ասպիրանտուրա:

 

Աննա Ծովյան

Ծննդյան թիվը` 31.12.1988

2005-ին ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա` դիզայնի ֆակուլտետ և 2009-ին ավարտել է ուսումը `ստանալով բակալավրի աստիճան: 2009-ին ամուսնացել է, ունի մեկ տղա: 2009-ի նոյեմբերից մինչ օրս աշխատում է Մինաս Ավետիսյանի անվան Կերպարվեստի դպրո­ցում` որպես ուսուցչուհի:

Գրիգոր Բաբաջանյան

Ծննդյան թիվը` 14.08.1988

Թեև փոքր տարիքում ուզում էր դառնալ հնէաբան, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՃՀ ճարտարապետ դառնալու նպատակով: Սովորելու ընթացքում մասնակցել է մի քանի նախագծերի:

Այժմ աշխատում է Երևանի Քաղաքապետարանում՝ որպես աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ:

Մատինյան Աստղիկ

Ծննդյան թիվը` 1.02.1989

2005-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի լարային բաժին` ջութակի գործիքային կատարողականության մասնագիտությամբ: 2010-ին ավարտել է ԵՊԿ-ի բակալավրիատը և ընդունվել է ԵՊԿ-ի մագիստրատուրա, որը գերազանցությամբ է ավարտել 2011-ին: Աստղիկը հաճախ է ուրախացրել բոլորիս իր ելույթներով:

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930