ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ 2002

Comments: No Comments

Քսենյա Պողոսյան

Ծնվել է  06.10. 1985-ին

Քսենյան 2002-ին ավարտել է Երևանի վալդորֆյան դպրոցը: Նույն թվականին նա ընդունվում է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների բաժինը, որըն ավարտում է 2007-ին՝ որպես անգլերեն ու իսպաներեն լեզուների մասնագետ: Այնուհետև ուսումը շարունակում է արդեն ռուս-հայկական սլավոնական համալսարանի «Տնտեսագիտություն և դրամաշրջանառություն» բաժնում, 2011-ին  ստանում է մագիստրոսի աստիճան:

Ուսմանը զուգընթաց Քսենյան սկսում է աշխատել որպես թարգմանչուհի և անգլերենի ուսուցչուհի: Ուսանողական տարիներին եղել է նաև խորհրդական Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանատանը, միջազգային տարբեր միջոցառումների գործավար, օրինակ՝ օգնել է նշանավոր կատարողներ Zucchero-ի ու Garou-ի երևանյան համերգների կազմակերպմանը: 2008-09 ուս. տարում Քսենյան հաջողությամբ անգլերեն է դասավանդում «Արեգնազան» կրթահամալիրում, 2009-ին դառնում է Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի արտաքին կապերի պատասխանատու աշխատակից:

2011-ից նա արտոնագրային կենտրոնում արտոնագրային հավատարմատարի օգնականն է և թարգմանիչ:

Տիրապետում է հինգ լեզուների: Ամուսնացած է:

Գագիկ Միրաքյան

Ծնվել է 02.07.1985-ին

2002 թ-ին միջնակարգն ավարտելուց հետո Գագիկն ընդունվել է Հայաստանի բնապահպանության, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի բնապահպանության ֆակուլտետը, որտեղ սովորել է մեկ տարի: Հետագայում դեպքերի բերումով թողել է ուսումը և սկսել աշխատել` նախ «Ցենտրալ» (2005-2006 ), ապա «Մոկկա» սրճարաններում (2006-2012): 2007-ից զբաղվում է կեյտերինգով, ինչպես նաև՝ խնջույքների կազմակերպմամբ և տարբեր մակարդակների միջոցառումների սպասարկմամբ: Բացի մայրենիից և ռուսերենից,  տիրապետում է  անգլերենին: Զբաղվում է սպորտով և լուսանկարչությամբ, սիրում է կարդալ, ուտելիք պատրաստել:

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930