ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ 2006

Comments: No Comments

Անդրանիկ Ստեփանյան

Ծնվել է 30.04.1990-ին

2006-ին միջնակարգն ավարտելուց հետո Անդրանիկն ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որը գերազանց  ավարտելով 2010-ին՝ արժանացել է բակալավրի աստիճանի: Ուսումնառության  տարիներին բազմիցս գործնական պարապմունքներ է անցկացրել տարբեր ձեռնարկություններում՝ մասնավորապես «Vallex group»-ին կից  «Armenien Copper Programme» հաստատության ֆինանսական բաժնում: 2009-ից Անդրանիկը «BUSINESS GAMES CLUB» և «Մարշալ Բաղրամյան» կազմակերպությունների անդամ է: 2010-ին  նա իր մասնագիտությամբ (VWL-Master, European Business) ընդունվել է Տրիեր (Գերմանիա) քաղաքի համալսարանի մագիստրատուրան, որտեղ ուսանում է մինչև օրս: 2010-ից Գերմանիայի հայերի խորհրդի անդամ է (ZAD): Տիրապետում է չորս լեզուների՝ հայերենին, ռուսերենին, գերմաներենին, անգլերենին: Հետաքրքրվում է մտավոր խաղերով (օրինակ՝ «Ինչ, որտեղ, երբ»), ինչպես նաև մարմնամարզությամբ (լող, ջիու ջիցու), շախմատի 1-ին կարգ ունի:


Աննա Ասլանյան

Ծնվել է՝  24.02.1990-ին

2006-ին միջնակարգն ավարտելուց հետո Աննան ընդունվել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարկեթինգի բաժինը,  որն ավարտել է 2010-ին: 2008-ից ուսանելուն զուգընթաց որպես օգնական սկսել է աշխատել է մարկեթինգային ուսումնասիրությամբ զբաղվող «Mosaic.am» կազմակերպությունում, իսկ 2010-ի սեպտեմբերից մինչև 2011-ի հունվարը, որպես է մարկեթինգի բաժնի վարիչ՝ «Երկիր» թերթում, որտեղ զանազան, այդ թվում՝ խմբագրակազմի տարբեր տարիքային խմբերի փոխհարաբերությունների մասին ուսումնասիրություններ է  անցկացրել:

 

Նանե Մինասյան

Ծնվել է  14.11. 1989-ին

2006-ին դպրոցն ավարտելուց հետո Նանեն ընդունվել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի կառավարման Ֆակուլտետ, որն ավարտելով 2010-ին՝ ստացել է բակալավրի աստիճան: Նանեի ավարտական վկայականի համար հիմք է հանդիսացել ուսումնասիրությունը, որ նա կատարել է «Օրանժ Արմենիա» ՍՊՀ-ում, գործնական աշխատանքի ընթացքում, «լավագույն գործատու» ծրագրի մշակման  ժամանակ:

2010-ին Նանեն ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի (համաշխարհային գրականություն, տեսություն, վերլուծություն, քննադատություն):

Շուշան Միքայելյան

Ծնվել է  21.11.1989-ին

2006 -ին վալդորֆյան դպրոցն ավարտելուց հետո Շուշանն ընդունվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի գերմաներենի ու անգլերենի բաժինը,  որն ավարտելով 2010-ին՝ արժանացել է բակալավրի աստիճանի: 1.10.2009-ից մինչև 28.02.2010-ը ուսանել, գործնական պարապմունքներ է անցկացրել Գերմանիայում, Իեն քաղաքի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արտասահմանյան ուսանողների գերմանագիտության բաժնում: Ուղևորությունը կազմակերպվել էր DAAD-ի գծով:

Ներկայումս Շուշանը ուսումնառությունը շարունակում է  Երևանում,  Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի գերմանագիտության բաժնում: Ուսումնառության տարիներին մի քանի համակուրսեցիների հետ մասնակցել է Մարկ Դեգենսի «pop.mitte.berlin» գրքերի գերմաներենից՝ հայերենի, ինչպես նաև «Berlin Comedian Harmoniste» խմբի Երևան այցելելու կապակցությամբ որոշ երգերի թարգմանությանը:

Քրիստինե Աբրահամյան

Ծնվել է 26.09.1989-ին

2006-ին միջնակարգն ավարտելուց հետո Քրիստինեն ընդունվել է Կովկասի եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ու եվրոպական համագործակցության բաժինը, որն ավարտել է 2010-ին՝ ստանալով բակալավրի աստիճան:

2011-ին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) քաղաքական գիտությունների ու միջազգային հարաբերությունների բաժինը: 2009-ի ամռանը փորձաշրջան է անցել ՀՀ-ի սփյուռքի նախարարությունում:

Ուսումնառությանը զուգահեռ Քրիստինեն սրճարաններում ու ռեստորաններում աշխատելով սկսել է դրամ վաստակել՝ «Ցենտրալ» սրճարանում հասնելով դիմավորողի ու սուպերվայզերի աստիճանի:

Տարբեր մակարդակներով տիրապետում է հինգ լեզուների՝ հայերենին,  ռուսերենին՝ մայրենի լեզվի նման, անգլերենին՝ լավ, փոքր ինչ էլ՝ ֆրանսերենին ու գերմաներենին: Ազատ ժամանակ սիրում է  կիթառ նվագել, նկարել, զբաղվել լուանկարչությամբ, ձիավազքով, լողով:

Հասմիկ Դոլմազյան

Ծնվել է 28.09.1988-ին

2006-ին միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի Լորիս Քալաշյանի անվան Հայաստանի բաց համալսարանի հոգեբանության ու մանկավարժության բաժինը,  որն ավարտելով  2010-ին՝ ստացել է բակալավրի աստիճան:

2007-ի նոյեմբերից 2008 թ.-ի մարտը մասնակցել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության՝ Հայաստանի հաշմանդամների կարիքների գնահատման հետազոտական նախագծին: 2007-ից հաշմանդամների «Փյունիկ» հայկական ընկերակցության շրջանակում  աշխատել է հաշմանդամների հետ:

Ներկայումս հետաքրքրվում ու զբաղվում  է էվրիթմիայով:

Հասմիկ Վալասանյան

Ծնվել է 25.07.1989-ին

Միջնակարգն ավարտելուց հետո 2006-ին ընդունվել է Երևանի պետական Ճարտարաշինարարական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը, որն ավարտելով  2010-ին՝  ստացել է  բակալավրի աստիճան: Նույն թվականին  ընդունվել է ԵՊԱՀմագիստրատուրան:

Ուսումնառության ընթացքում Հասմիկը հասցրել է նախագծել առանձնատներ, հինգ հարկանի բնակելի շենքեր, գրադարան, զբոսաշրջային համալիր, մանկապարտեզ, Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրում ընդգրկված բազմագործառական  բնակարանային համալիր Սարի թաղում,  բնակելի թաղամաս Նորագյուղում:

Տիգրան Սանդուխչյան

Ծնվել է 26.04.1990-ին:

2006-ին ավարտելով «Արեգնազան» վալդորֆյան կրթահամալիրը՝ ընդունվել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Ուսումնառությանը զուգընթաց աշխատել և մասնագիտական պրակտիկա է անցել «Ռուբիկոն» իրավաբանական ձեռնարկատիրությունում և ArmenTell ընկերության իրավաբանական բաժնում: 2009-ին Տիգրանը զորակոչվել է բանակ, ծառայել սահմանապահ զորքերում Գյումրի քաղաքի շրջակայքում: 2011-ին զորացրվելուց հետո ուսումնառությունը շարունակել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի երևանյան մասնաճյուղումZ.Manukyan & Partners ընկերությունում աշխատել է որպես իրավաբանական խորհրդատու:

Հայկուհի Հարությունյան

Ծնվել է 22.05.1989-ին

2006-ին Հայկուհին ավարտել է «Արեգնազան» կրթահամալիրը, նույն թվականին ընդունվել Երեվանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ: 2010-ին ավարտել է վերոհիշյալ ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2010-ին ընդունվել է իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, որն ավարտել է 2012-ին՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2012իի փետրվար ամսին նշանակվել է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

 

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930