Close Print

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ 2007

Comments: No Comments

 

Արմինե Խամոյան

Ծնվել է 08.08.1990-ին Երևանում

2006-2007 ուս. տարում աշակերտների փոխանակման հայ-ամերիկյան FLEX (Future Leaders Exchange) ծրագրի շրջանակներում Արմինեն մեկնել է ԱՄՆ:  Վերադառնալուց հետո ընդունվել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը,   որն ավարտելով 2011-ին՝ ստացել է բակալավրի աստիճան: Նույն թվականին Արմինեն ընդունվել է իր ֆակուլտետի մագիստրատուրան: 2009-ին նա հաղթում է British Council-Armenia-ի կազմակերպած Darwin Now ծրագրում, մեկնում Մեծ Բրիտանիա: Նույն թվականին  մեկամսյա փորձաշրջան է անցնում «SapientNitro» գովազդային գործակալության մոսկովյան մասնաճյուղում, իսկ  2011-ից՝ ACBA Credit Agricole դրամատան վաճառաշահություն ու որակի բաժնում:

Լևոն Սարգսյան

Ծնվել է 02.06.1990-ին Երևանում

2007-ին միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, որն ավարտելով 2011-ին՝ ստացել է բակալավրի աստիճան: Նույն թվականին Լևոնն ընդունվել է ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի մագիստրատուրան: Զուգահեռաբար աշխատել ամբիոնի քիմիական լաբորատորիայում, որտեղ, օգտագործելով կալորիաչափական սարքավորումները, փորձարկումներ է կատարել:

Սիրում է ռոք երաժշտություն, բաս կիթառ է նվագում, հանդես է գալիս սիրողական «E.T.C.» ռոք խմբում, որը մի քանի համերգներ է տվել, որոնց թվում՝ 2009-ին ու 2010-ին ԵՊՀ-ում:

Սաթենիկ Աղեկյան

Ծնվել է 24.08.1990-ին

1997-ին Սաթենիկը ընդունվել է «Արեգնազան» կրթահամալիրը,  զուգահեռաբար, հինգ տարի հաճախել է Հենրիկ Իգիթյանի գլխավորած գեղագիտական դաստիարակության կենտրոնը:

2007-ին միջնակարգն ավարտելուց հետո Սաթենիկն ընդունվել է Երևանի  գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետը, որտեղ բարձր առաջադիմության համար ուսանել է անվճար: Ուսանողական տարիներին աշխատել է մանկապարտեզում: Սաթենիկը լրջորեն տարվել է լուսանկարչությամբ: 2010-ին մասնակցել է «The Best Underground Photography» ցուցահանդեսին:

Ուսումնասիրում է փիլիսոփայություն ու հոգեբանություն, ձեռք բերած գաղափարները ձգտում ներդնել արվեստում ու գեղարվեստական նախագծերում: 2011-ին համակուրսեցիների հետ մասնակցել է «Դուռ՝ երկու աշխարհների միջև» ցուցահանդեսի կազմակերպմանը: Նույն՝ 2011-ին ավարտել է գեղարվեստի ակադեմիան, ստացել բակալավրի աստիճան:

2011-ին ընդունվել է Մոսկվայի ժողովուրդների բարեկամության ռուսական  համալսարանի ճարտարագիտական  ֆակուլտետը (ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը):

Հովհաննես  Կոմուրյան

Ծնվել է 09.04.1991-ին Երևանում

Միջնակարգն ավարտելուց հետո 2007-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը2010-ին հաջողությամբ ավարտելով բակալավրիան՝ ընդունվել է նույն համալսարանի մագիստրատուրան:

Տիգրանուհի  Հովհաննիսյան

Ծնվել է 9.03.1991-ին Երևանում

Միջնակարգ կրթությանը զուգահեռ 2001-2007-ին Տիգրանուհին հաճախել է Բ.Կանաչյանի անվան N17  մշակույթի դպրոցը, որտեղ դաշնամուր է պարապել, 2005-2007-ին սովորել է Ալ.Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցում, վոկալի դասարանում: Միջնակարգն ավարտելուն պես 2007-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական բաժինը (ակադեմիական երգեցողություն) որն ավարտելով 2011-ին՝ ստացել է  բակալավրի աստիճան: 2011-ից մինչև ուսանել է նույն բաժնի մագիստրատուրայում: Հասցրել է համերգներով հանդես գալ Հայաստանում, Վրաստանում, Սիրիայում: Բացի մայրենիից և ռուսերենից, լավ է տիրապետում գերմաներենին, բացատրվում է իտալերենով:

 

 

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930