Նախապատմություն

Comments: No Comments

20-րդ դարասկզբին  Հայաստանում, ինչպես նաև եվրոպական այլ երկրներում, նոր մանկավարժական գաղափարներ ձևավորելու միտումներ առաջացան: Այդ որոնումների նախաձեռնողները հայկական մշակույթի ու հասարակական կյանքի նշանավոր գործիչներն էին, որոնց թվում էին երաժշտահան Կոմիտասը, բանաստեղծներ Հովհաննես Թումանյանը, մանկագիր Ղազարոս Աղայանը, գրող, փիլիսոփա, քաղաքական գործիչ Լևոն Շանթը, և շատ ուրիշներ: Հատկապես այս անհատականությունների հետ են կապվում Հայաստանում մանկավարժության հոգևոր նորացման ազդակները, որոնք իրենց արտացոլումը գտան Հայաստանի 1-ին Հանրապետության կրթության օրենքում (1918 թ.):

Քաղվածք օրենքից

ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐԵՆՔ

Հաստատված է 11.09. 1918 թ.

1. Դպրոցը Հայաստանի Հանրապետության մեջ պետության մենաշնորհ չէ: Յուրաքանչյուր հասարակական կամ համայնական կազմակերպություն, խմբակցություն, ընկերակցություն, ինչպես և առանձին անհատ, իրավունք ունի անարգել դպրոց բացելու և անկախորեն վարելու սեփական միջոցներով:
2.  Պետական գանձարանի նպաստատվությունը չպետք է նկատվի որպես հիմք և նշան դպրոցները պետական կամ կառավարական համարելու կամ դարձնելու:
3. Մերժելի է դպրոցի պետականացման կարգը ու գերադասելի է ազատ հասարակական դպրոցական սիստեմը:
4. Պետական գանձարանից նպաստ ստացող դպրոցներին կառավարությունը հանձնում է. ա/ հանրային կրթության մինիստրին և նրան կից դպրոցական խորհրդակցության, բ/ տեղական ինքնավար մարմիններին, գ/ դպրոցական շրջանային տեսուչներին, դ/ դպրոցների մանկավարժական խորհուրդներին, տեսուչներին, ավագ ուսուցիչներին ու հոգաբարձուներին:
5. Հանրային կրթության մինիստրին կից, նրա նախագահությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով, կազմակերպվում է դպրոցական խորհրդակցություն, մինիստրի կողմից հրավիրած անձերից:

September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930