Close Print

Ինտեգրատիվ մանկավարժություն

Comments: No Comments

Դպրոցի հիմնադրման օրվանից` 1994 թ.-ին, վալդորֆյան դասարանները ընդունում են մեկ-երկու հատուկ մոտեցման կարիք ունեցող աշակերտներ, որոնց բնական աճը այս կամ այն պատճառով հետ է մնում: Մեր դպրոցում, ժամանակի ընթացքում ձևավորվեց բուժամանկավարժական խումբ, որը զբաղվում է նման երեխաների անհատական մոտեցման ու զարգացման հատուկ ծրագրի մշակմամբ, որպեսզի այդպիսի աշակերտները մերվեն իրենց այն հասակակիցների միջավայրին, որոնք նման խնդիրներ չունեն: Համարվում է, որ սովորական երեխաների միջավայրում հայտնվելը նրանց զարգացման համար էական խթան է հանդիսանում, որին անհրաժեշտ է ցույց տալ ամեն բնույթի մասնագիտական մանկավարժական աջակցություն (այլապես հակառակ արդյունք կստացվի. երեխան կինքնամփոփվի, կխորանա թերարժեքության բարդույթը և այլն): Հատուկ մոտեցման կարիք ունեցող որոշ երեխաներ իրենց դասարաններում պարապում են բուժական մանկավարժների հսկողությամբ, բուժական մանկավարժները նրանց հետ աշխատում  են նաև դասարանից դուրս՝ հատուկ մշակված անհատական ծրագրով:

Մյուս կողմից նման մեկ-երկու երեխայի առկայությունը դասարանում աշակերտներին դաստիարակում է նրբանկատությամբ, ուշադիր ու մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ, որն իր հերթին նպաստում է հենց իրենց ձևավորմանը: Պրոբլեմային երեխաների սոցիալականացման դրական փորձը դասարաններում հետագայում նրանց օգնում է հասարակության մեջ ավելի անկաշկանդ, ինքնավստահ զգալուն:

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930