9-րդ դասարան

Comments: No Comments

Այս տարիքի պատանիների արթնացող տրամաբանությունն ու դատողությունն արդեն պատրաստ են մտնել ինքնուրույն գործունեության ոլորտ՝ որպես հիմք ունենալով նախորդ տարիների ընթացքում իրենց համար հեղինակություն հանդիսացող ուսուցչից յուրացված սնունդը։
Բնագիտական առարկաները մտնում են ավելի խորությամբ ուսումնասիրվելու շրջան։ Պատմությունից կարևորվում են ազատության և հեղափոխություններին վերաբերող թեմաները։ Մարդաբանությունից ուսումնասիրվում է մարդու կմախքը, ոսկրերի ու մկանների մեխանիզմները։ Նկարչությունից դիտարկվում են լույսի ու ստվերի խաղերը, և այլն։
Դասվարի 9ամյա աշխատանքը իր դասարանի հետ սովորաբար ավարտվում է դասարական ուղևորությամբ դեպի եվրոպական երկրներ։

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930