Զարգացման նախագծեր

Comments: No Comments

“Մենզա” նախաgիծ (իրականացվել է 2007 թ.)

Հղացվել և իրագործվել է 2006-2007 թթ.-ին: Դպրոցն իր բուֆետը չուներ, և աշակերտները՝ մեծից փոքր, երբ սպառվում էր տնից բերված նախաճաշիկը, հաճախում էին մոտակա կրպակները, սրճարաններն ու խանութները: Վերոհիշյալ հաստատություններում սննդի որակը ավելի լավը լինելու ցանկություն էր հարուցում, բացի դրանից, աշակերտները կրպակ, սրճարան կամ  խանութ հասնելու համար ստիպված էին լինում հատել խճողված երթևեկությամբ վտանգավոր փողոցը: “Արեգնազանը” բուֆետի սուր կարիք ուներ ոչ միայն հիշատակված պատճառներով: Դպրոցական ճաշարանի տաք, հարմարավետ սրահը, ինչպես ցույց տվեց բուֆետի շահագործման հետագա փորձը, աշակերտների, ուսուցիչների, շրջանավարտների, ծնողների ոչ պաշտոնական հանդիպումների ու զրույցների, ինչպես նաև տարեդարձների ու այլ՝ ոչ մեծ միջոցառումների անցկացման  ժամադրավայր է:

“Արեգնազանը” մուտքի հնարավորություն ուներ հարևան դպրոցի պատկանող, վատ վիճակում գտնվող  70 քառ. մ. տարածք: 2007 թ.-ին հարևան դպրոցի տնօրենի հետ կայացած պայմանավորվածությամբ այդ տարածքը հնարավոր եղավ փոխանցել “Արեգնազանի” հաշվեկշռին: Տարածքների ընդհանուր պակասի  պատճառով  օգտագործման տարբեր առաջարկներ եղան, բայց ի վերջո նախապատվությունը տրվեց բուֆետ ստեղծելու նախագծին:

Տարածքը մինչև վերանորոգումը

Որոշ նախապատրաստական աշխատանքներից ու համապատասխան նախահաշիվ կազմելուց հետո դպրոցը ստեղծեց “Մենզա” անվամբ նախագիծ (“Մենզա”՝ գերմաներեն նշանակում է դպրոցական ճաշարան): Նախագծի իրականացմանը հիմնականում օգնեց գերմանական “Ռուդոլֆ Շտայների մանկավարժական արվեստի բարեկամներ” հիմնադրամը:

Վերանորոգումից ու կահավորումից հետո

Մարզադահլիճի նախագիծ (իրականացվել է 2008 թ.-ին)

“Արեգնազան” կրթահամալիրի կարգավիճակի հաստատումից և արտոնագիր ստանալուց հետո նրան “մոռացան” դասարաններից բացի հատկացնել մարզադահլիճը, որը նախկինում պատկանել էր դպրոցին (ավելի ճիշտ՝ Գարեգին Հովսեփյանի անվան “մայր” դպրոցին), բայց, չգիտես ինչու, մնացել էր հարևան պետական դպրոցի ենթակայության ներքո: Այսպիսով, պետական դպրոցն ունեցավ երկու մարզադահլիճ, “Արեգնազանը”՝ ոչ մի: Ահա թե ինչու մեր երեխաները ստիպված էին լիցքային վարժություններ կատարել միջանցքում, կամ դպրոցը որոշակի ժամերի համար ստիպված էր խնդրել պետական դպրոցի մարզադահլիճներից որևէ մեկը: Այդպես երկար չէր կարող շարունակվել, ու վերջիվերջո, 2008 թ.-ին դպրոցը կարողացավ իրեն վերադարձնել իրավականորեն իրեն պատկանող մարզադահլիճը:

Սակայն դա գործի կեսն էր, որովհետև դահլիճի տեսքը այսպիսին էր.

Դահլիճի վիճակը մինչև վերանորոգումը

Նորից, հերթական անգամ, զարգացման նախագիծ կազմվեց ու հնարավոր եղավ վերանորոգման, թարմացման համար միջոցներ հայթայթել:

Դահլիճի  տեսքը  վերանորոգումից հետո

“Տաք դպրոց” նախագիծ (իրականացվել է 2008 թ.-ին)

Մինչև 2008 թ. դպրոցն ըստ էության կենտրոնական ջեռուցման համակարգ չուներ. յուղային էլեկտրական ջեռուցիչները դասարաններն ու միջանցքները վատ էին տաքացնում: Ֆինանսական մեծ ծախսերով հանդերձ տարածքների տաքացման արդյունավետությունը մինիմալ էր: Հարկ եղավ անցնել գազաֆիկացման, որն այն ժամանակ նյութապես ավելի ձեռնտու, իսկ տաքացման առումով ավելի արդյունավետ է: Ի վերջո դպրոցը գազաֆիկացնելու համար հերթական անգամ միջոցներ գտնվեցին: Այժմ դպրոցում տաք է ու հարմարվետ:

“Ավագ  դպրոց” նախագիծ (իրականացման փուլում է): Հայաստանի միջնակարգ կրթության նոր համակարգը ենթադրում է միջնակարգը բաժանել երկու դպրոցների, որոնցից մեկը հիմնական կրթություն է տալիս (ցածր ու միջին դասարաններ), իսկ մյուսը՝ ավագ դպրոցը, բացի ավանդական դպրոցական խնդիրներով լուծելուց,  զբաղվում է շրջանավարտներին համալսարաններ և այլ բարձրագույն հաստատություններ ընդունելու նախապատրաստմամբ: Վալդորֆյան մեթոդիկան, սակայն, որն առաջնորդվում է իր իսկ ծրագրերով, ենթադրում է ուսումնական գործընթացի անընդհատականություն դպրոցական ամբողջ ժամանակաշրջանում: Այդ պատճառով մեր դպրոցը պիտի անպայման ունենա նաև ամենաբարձր պահանջները բավարարող իր ավագ օղակը:

Ավագ օղակի մանկավարժական կազմը ուժեղացնելու համար կրթօջախը տարբեր առարկաների գծով  (ֆիզիկայի , մաթեմատիկայի, աշխարհագրության, Հայաստանի պատմության, հայոց լեզվի, անգլերենի (որպես դասավանդվող  երեք օտար լեզուներից մեկի), ֆիզկուլտուրայի (տես՝ վալդորֆյան մանկավարժության բովանդակությունն ու խնդիրները կայքէջը, կոլեգիա, նոր ուսուցիչներ) բարձր որակավորում ունեցող մանկավարժներ է ընդունել: Այս ուսուցիչները պարտավորվել են ավագ դպրոցի դասերն անցկացնել ու օրենքով հաստատված դպրոցական ծրագրի նախատեսվող շրջանակներում աշակերտներին նախապատրաստել, այդ թվում և անհատապես, բարձրագույն ուսումնական հաստատություններն ընդունվելուն:

Նախապատրաստության այս համակարգը սկսել է գործել 2010-2011 ուսումնական տարուց և պիտի փորձարկվի ու վերանայվի առաջիկա տարիներին: Հաջողության դեպքում ավագ դպրոցի հետագա ամրապնդման համապատասխան լծակներ կմշակվեն:

“Ծննդյան տոնավաճառ” նախագիծ

Որոշում կայացվեց վերականգնել մեր դպրոցի մասնակցությունը Եվրոպայի վալդորֆյան դպրոցների ամանորյա տոնավաճառներին: Նախկինում նման բարեգործական ձեռնարկներ կազմակերպում էին մեր արտասահմանյան բարեկամներն ու կուտակված գումարներով մեր դպրոցի համար գնումներ կատարում, ապահովում անհրաժեշտ նյութերով: Սակայն առանց “Արեգնազանի” նախաձեռնության ու մասնակցության` նման ձեռարկները կրում են հպանցիկ բնույթ, լայն տարածում չեն ստանում:

Քանի որ վերջին տարիներին անհամեմատ բարելավվել են մեր աշակերտների, ուսուցիչների ու ծնողների` լավ որակի տարբեր բնույթի ձեռագործ աշխատանքների  պատրաստման ունակությունները, մենք որոշեցինք հնարավորության սահմաններում մասնակցել Եվրոպայի վալդորֆյան դպրոցների բարեգործական նախաձեռնոթյուններին, որտեղ մեր արտադրանքը կարող է գտնել իր գնորդին:

“Արհեստանոցներ” նախագիծ (իրականացման փուլում է)

Վալդորֆյան մանկավարժության, հետևաբար  երեխայի համակողմանի  զարգացման անքակտելի մասն է հանդիսանում ձեռքով աշխատել ուսուցանելը, ինչ-որ բան ստեղծելը (տե’ս` Դասավանդման ծրագրերի առանձնահատկությունները կայքէջը): Այդ առումով էլ վալդորֆյան դպրոցներում լայն կիրառում է գտնում ձեռագործության առարկան, որը ուսուցման միջին ու ավագ օղակներում աստիճանաբար փոխարինվում է տարբեր արհեստներով: Արևմուտքի վալդորֆյան դպրոցները կամ օգտվելով պետական հովանավորությունից, կամ էլ բարերարների միջոցով, որպես կանոն, ունեն լավ կահավորված արհեստանոցներ: Ավելի աղքատ արևելյան վալդորֆյան դպրոցների համար նման արհեստանոցները ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն:

Աշակերտներին արհեստներ սովորեցնելու ու տարբեր բնույթի գործնական հմտություններ հաղորդելու մանկավարժական սուր պահանջը բավարարելու համար “Արեգնազան” վալդորֆյան կրթահամալիրը ներկայումս զբաղվում է դպրոցական փայտամշական ու խեցեգործության արհեստանոցներ ստեղծելու նախագծի մշակմամբ: Նախագիծը երկար նախապատրաստություն է ենթադրում, որը ներառում է համապատասխան ֆինանսական միջոցների որոնումն ու  վարպետ մասնագետների ներգրավումը:

September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930