Կովկաս-եվրոպական կոնֆերանս․ հուլիս, 2016թ

Published on: 12.08.2016
Categories: Uncategorized
Tags: No Tags
Comments: No Comments

13653077_1085571068166730_6197635800537319303_oԱրդեն մի քանի տարի անցկացվող վալդորֆյան մանկավարժական կոնֆերանսը, որի շրջանակներում հանդիպում են հայ և վրացի ուսուցիչները, երկու երկրների միջև դրեց համագործակցության, փորձի փոխանակման, համատեղ նախագծերի իրականացման և վերջապես՝ ընկերության սկիզբ։ 2015-ին որոշում կայացվեց այն ընդլայնվել՝ ներգրավելով նաև Ռուսաստանի և Ուկրաինայի վալդորֆյան ուսուցիչներին։

«Արեգնազանը» հուլիսի 23-28-ի ընթացքում հյուրընկալեց երեք երկրների վալդորֆյան դպրոցներից ժամանած ուսուցիչներին՝ փորձելով ստեղծել մի դաշտ, որտեղ նրանք հնարավորություն կունենային ավելի ու ավելի մոտենալ համամարդկային՝ դեպի բուն մարդը տանող մանկավարժությանը՝ հաղթահարելով ազգայինի սահմաններն ու կենտրոնանալով մանկավարժական ու մշակութային հարցերի վրա։

Այս գործընթացի իրականացման համար աշխատանքը տարվեց մի քանի փուլերով՝ առավոտյան դասախոսություններ, խմբակային աշխատանքներ՝ համատեղ նախագծեր ուսուցիչների և աշակերտների համար և գեղարվեստական աշխատանքներ, համատեղ երեկույթներ՝ մասնակից երկրների կողմից ներկայացվող մշակութային միջոցառումներով։ Գերմանայից ժամանած մասնագետներ Միխայել Ցեխն ու Մարկուս Օստերիդերը հրավիրված էին դասախոսությունների և զրույցների համակարգման համար։

Մշակված ֆորմատի, մասնակիցների ներգրավվածության և ձևավորված ջերմ մթնոլորտի արդյունքում հանդիպումն իրապես կայացավ և դրվեց հետագա համագործակցության հիմքը։


Բացման արարողություն


Դասախոսություններ


Աշխատանք խմբերում

August 2016
M T W T F S S
« May   Oct »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031