Archives: 27 March 2017

«Կենտրոնը սահմանի սիրտն է, սահմանը՝ ուշադրության կենտրոն»

Published on: 27.03.2017
Categories: Uncategorized
Comments: No Comments

Մարտի 26-ին «Արեգնազանի» 10-րդ դասարանի աշակերտներն՝ ուսուցիչներ Սամվել Մարտիրոսյանի ու Գայանե Դաշտոյանի գլխավորությամբ, մեկնել էին Տավուշի մարզի Վազաշեն համայնք՝ մասնակցելու ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ մշակույթի կենտրոնի բացման արարողությունը:

17424984_10154538624366247_1195280255452276882_n 17499450_10154538624596247_4672222734845539466_n 17522683_10154538635006247_3358088335003768191_n

Այս նախագիծը, որի համահեղինակն էր նկարչուհի Սևան Նագգաշյանը, նրա վաղաժամ մահվանից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հոգևոր առաջնորդությամբ կյանքի է կոչելու «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը` Սևանի ընտանիքի և արվեստագետ ընկերների աջակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է Awesome հիմնադրամի դրամաշնորհով:
Ծրագրի նպատակն է Վազաշենի դպրոցի դասարաններից մեկը դարձնել ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ` մի տարածք, որտեղ երեխաները կնկարեն ու կքանդակեն, կմասնակցեն առցանց և առկա վարպետաց դասերի, արվեստի մասին ֆիլմեր կդիտեն ու կքննարկեն, հանդիպումներ կունենան Երևանից և այլ քաղաքներից ու գյուղերից եկած արվեստագետների հետ:
Առաջին այդպիսի հանդիպումը կայացավ հենց ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ բացման օրը: Վազաշենցի աշակերտների հյուրն էին հայտնի նկարիչներ, անիմատորներ և, ամենակարևորը, «Արեգնազանի» սաներն ուսուցիչների ու ծնողների հետ:

10

«Կենտրոնը սահմանի սիրտն է, սահմանը՝ ուշադրության կենտրոն». սա է լինելու ծրագրի կարգախոսը:

page 1 of 1
March 2017
M T W T F S S
« Jan   May »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031