Բատիկայի դաս ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ

Published on: 21.10.2017
Categories: Uncategorized
Tags: No Tags
Comments: No Comments

Հոկտեմբերի 12-ին «Արեգնազան»-ի ուսուցիչներ՝ Գոհար Թումասյանը, Գայանե Դաշտոյանը, Քրիստինա Բալայանը և Անահիտ Մխչյանը «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն՝ Արմինե Պետրոսյանի և Շահե Նագգաշյանի հետ միասին մեկնել էին Տավուշի մարզի Վազաշեն գյուղ՝ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ մշակութային կենտրոն, ի հիշատակ Սևան Նագգաշյանի, ում անունը կրում է այդ կենտրոնը։

22549562_10155093472076482_3025532709582409509_n

Սա «Արեգնազան»-ի արդեն 3րդ այցն է սամանամերձ գյուղի հանրակրդական դպրոց։ Պատճառ էր հանդիսացել նաև այն, որ այս տարվա սեպտեմբերին դպրոցը թիրախային գնդակոծության էր ենթարկվել ադրբեջանցիների կողմից։

«Արեգնազան»-ի ուսուցիչները այս անգամ որոշել էին սովորեցնել երեխաներին մետաքսի վրա նկարելու տեխնիկան։ 11րդ դասարանը վերջերս իր նորվեգացի հասակակիցներից նվիրատվություն էր ստացել՝ 80,000 դրամ։ Աշակերտները, որոնք ամռանը արդեն այցելել էին Վազաշեն գյուղը, որոշեցին այդ գումարը հատկացնել բատիկայի դասի համար նախատեսված պարագաների գնմանը։

22519259_10155093463991482_6122649948102543382_n  22540226_10155093467916482_3901473861238523713_n22549551_10155093469316482_735575828689059752_n

Մեր ուսուցիչները այդ գումարով գնեցին՝ հատուկ ներկեր, մետաքս, փայտե շրջանակներ։ Սևան Նագգաշյանի հիշատակի օրվա առթիվ որոշել էին նաև գեղեցկացնել ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿը՝ նոր ջահեր էին գնել և բամբակյա կտոր, որից ձեռքի աշատանքի ուսուցչուհի Նադեժդա Նիլուսը կարել էր նոր վարագույրներ։

22489834_10155093459736482_5036116510753865092_n

Կանադայից եկել էր նաև Շահե Նագգաշյանը՝ Սևան Նագգաշյանի երղբայրը։

 

Նկարներ՝ Շահե Նագգաշյանը և Արմինե Պետրոսյան

October 2017
M T W T F S S
« Sep   Nov »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031