Categories: Uncategorized

Դարիկ երկրամասը

Published on: 28.06.2011
Categories: Uncategorized
Comments: No Comments

Վալդորֆյան ուսումնական ծրագրի սահմաններում ենթադրվում է գյուղատնտեսական պրակտիկայի իրագործում յոթերորդ դասարանում: Եվ ահա այս տարի (12.07.2011-26.07.2011) առաջին անգամ յոթերորդ դասարանին հաջողվեց իրագործել այդ ոչ այնքան հեշտ, բայց քաղաքային երեխաներին այդքան անհրաժեշտ ուղևորությունը հեռավոր Դարիկ` Հայաստան աշխարհի սահման (հյուսիս գնաս` Վրաստան կընկնես, արևմուտք գնաս` Թուրքիայում կհայտնվես): Դասարանի ուսուցչի` տիկին Անահիտի կողմից հստակ ձևակերպվել էին հետևյալ խնդիրները.

1. Աշակերտներին հնարավորություն տալ ոչ միայն կողքից դիտարկելու գյուղական կյանքը, այլև դառնալու լիարժեք մասնակիցն այն ամենի, ինչ կատարվում էր շուրջը: Դասարանը բաժանվել էր երեք խմբի: Առաջին խումբը վաղ առավոտից (արթնանում էին ժամը 6-ին) գլխավոր ֆերմերուհի Իրինայի առաջնորդությամբ մինչև ծունկը հասնող ռետինե կոշիկներով գնում էր գոմ, ձիանոցներ, մաքրում էր մասնաբաժինները, կերակրում կենդանիներին:


Երկրորդ խմբի պարտականությունն էր կերակրել կովկասյան 13 գամփռներին` ֆերմայի հավատարիմ պահապաններին` Արփի, Աստղիկ, Ածուխ, Լորիկ և Բարութ,….. անուններով:

Երրորդ խմբին էր հանձնվում խոհանոցը. լիարժեք մասնակցություն ճաշի պատրաստմանը, ափսեների լվացում, խոհանոցի մաքրություն: Հենց այս խումբն էր մաքրում նաև ամբողջ տունը: Խմբերն ամեն օր փոխվում էին տեղերով:

2.  Երկրորդը այս տարիքի համար ոչ պակաս կարևոր սոցիալական խնդիրն է: Հնարավորություն տալ աշակերտներին իրենց համար բավականին անսովոր պայմաններում լուծում գտնել հաղորդակցման հետ կապված խնդիրներում: Բացահայտվեցին բոլոր եղած, բայց երբեմն անտեսանելի կոնֆլիկտային փոխհարաբերությունները: Եվ գտնվում էին լուծումներ, որոնք անշուշտ կօգնեն դասարանին հետագա կյանքում:

Նշված խնդիրների լուծմանը զուգահեռ անցկացվել է նաև երկրաչափության դասափուլ, որի ընթացքում աշակերտները ծանոթացան Պյութագորասի կյանքին և Կրետոնում նրա հիմնած հայտնի դպրոցին: Տեսանելի, թելերի և քարերի միջոցով գծվեց Պյութագորասի հայտնի թեորեմը, որը երեխաները դժվար թե երբևէ մոռանան: Միայն գամերի և թելերի միջոցով չափվում էին նաև հսկայական դաշտերի մակերեսներ:

Եվս մեկ կարևոր ձեռքբերում է հաց թխելը: Հաց էին թխում լրջորեն, իրական, համեղ հաց: Ինչ սիրով և քնքշությամբ էին նրանք խմորը հունցում, ինչ հաճույքով էին հետո նրանք ուտում այդ հացը` որպես աշխարհի ամենահամեղ սնունդ:




Տքնելով ինչպես հարկն է՝ երեխաներն, իհարկե, ունեին նաև հանգստի ժամանակ:


Ուղևորությունը Դարիկ ավարտվեց: Չարդարացան որոշ ծնողների կանխագուշակումներն այն մասին, որ իրենց երեխաները կհիվանդանան, կկորեն, կկոտրեն վերջույթները, կմեռնեն սովից: Երևի Դարիկի առաքելությունն է նվիրել`“дарить”, և մենք շնորհակալ ենք Դարիկին և նրա բնակիչներին` հատկապես Իռային և Լիլյային, այս անմոռանալի նվերի համար:

Ցուցահանդես «Հայկական Վիպաշխարհ»

Published on: 01.06.2011
Categories: Uncategorized
Comments: No Comments

Հունիսի 1-ից մինչև 12-ը «Արեգնազան» կրթահամալիրում կերամիկական խմբակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ցուցահանդես` «Հայկական վիպաշխարհ» խորագրով: Ցուցադրվել էր կարմիր կավից թրծած 14 աշխատանք: Զուգահեռ կիրառվել են ջնարակապատման տարբեր տեխնիկաներ: Բոլոր աշխատանքներն ունեն վինտաժային շրջանակ, որոնք սեփական ձեռքերով պատրաստել են հենց իրենք` երեխաները:

Արդյունքը դիտեք և գնահատեք ինքներդ.

Նոր հանդիպում այս անգամ արդեն Գյումրիյում

Published on: 31.05.2011
Categories: Uncategorized
Comments: No Comments

2009 թվականի մայիսին հանրապետության առաջին տիկնոջ`տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան երեխաները մանկատան տնօրեն Սոնա   Սիմոնյանի , ինչպես նաև ուսուցիչների և դաստիարակների ուղեկցությամբ, այցելեցին Երևանի «Արեգնազան» կրթահամալիրը: «Արեգնազանում» տնօրեն Ծովինար Մնացականյանի գլխավորությամբ երկար և պատասխանատու պատրաստվում էին ընդունելությանը: Երեխաները, իսկ նրանք 30-ից ավել էին, տեղաբաշխվեցին դպրոցի ուսուցիչների և աշակերտների ընտանիքներում:

Համատեղ միջոցառումների ընթացքում, որոնք անցկացվում էին տիկին Ռիտա Սարգսյանի անմիջական մասնակցությամբ և հովանավորությամբ, տեղի ունեցավ ամենակարևորը. երեխաներն ընկերացան, և երկու ուսումնամանկավարժական հաստատություների միջև առաջացավ շփում:

Անցավ շուրջ երկու տարի. դպրոցների միջև կապը առավելապես պահպանվում էր անհատական նախաձեռնությունների մակարդակում: Որոշ ընտանիքներ շարունակում էին կապը պաշտպանել «իրենց» երեխաների հետ, այցելում էին նրանց Գյումրիում, հրավիրում Երևան, սակայն մեծ միջոցառումներ տարբեր պատճառներով երկար ժամանակ կազմակերպել չէր հաջողվում:

Եվ ահա 2011 թվականի մայիսի 31-ին`երեխաների պաշտպանության օրվա նախօրեին, փոխադարձ այցով Գյումրիում եղան «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտները (7, 10 և 11 դասարանցիներ), ուսուցիչները և ծնողները:


Հանդիպումը նույնքան ջերմ էր, ծրագիրը` հագեցած, երեխաների հարաբերությունները, ինչպես և առաջին անգամ, հուզիչ, բաժանումը` դժվար, բայց լիահույս, որ կլինի շարունակություն: Հերթական անգամ հաստատվեց հայտնի ճշմարտությունը. չկա ոչինչ այս աշխարհում ավելի կարևոր մարդկային բարի հարաբերություններից, հատկապես երեխաների միջև:

 

 

 

page 16 of 17
December 2017
M T W T F S S
« Nov    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031