Categories: Uncategorized

«Կենտրոնը սահմանի սիրտն է, սահմանը՝ ուշադրության կենտրոն»

Published on: 27.03.2017
Categories: Uncategorized
Comments: No Comments

Մարտի 26-ին «Արեգնազանի» 10-րդ դասարանի աշակերտներն՝ ուսուցիչներ Սամվել Մարտիրոսյանի ու Գայանե Դաշտոյանի գլխավորությամբ, մեկնել էին Տավուշի մարզի Վազաշեն համայնք՝ մասնակցելու ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ մշակույթի կենտրոնի բացման արարողությունը:

17424984_10154538624366247_1195280255452276882_n 17499450_10154538624596247_4672222734845539466_n 17522683_10154538635006247_3358088335003768191_n

Այս նախագիծը, որի համահեղինակն էր նկարչուհի Սևան Նագգաշյանը, նրա վաղաժամ մահվանից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հոգևոր առաջնորդությամբ կյանքի է կոչելու «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը` Սևանի ընտանիքի և արվեստագետ ընկերների աջակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է Awesome հիմնադրամի դրամաշնորհով:
Ծրագրի նպատակն է Վազաշենի դպրոցի դասարաններից մեկը դարձնել ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ` մի տարածք, որտեղ երեխաները կնկարեն ու կքանդակեն, կմասնակցեն առցանց և առկա վարպետաց դասերի, արվեստի մասին ֆիլմեր կդիտեն ու կքննարկեն, հանդիպումներ կունենան Երևանից և այլ քաղաքներից ու գյուղերից եկած արվեստագետների հետ:
Առաջին այդպիսի հանդիպումը կայացավ հենց ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ բացման օրը: Վազաշենցի աշակերտների հյուրն էին հայտնի նկարիչներ, անիմատորներ և, ամենակարևորը, «Արեգնազանի» սաներն ուսուցիչների ու ծնողների հետ:

10

«Կենտրոնը սահմանի սիրտն է, սահմանը՝ ուշադրության կենտրոն». սա է լինելու ծրագրի կարգախոսը:

Սուրեն Մանվելյանը բացահայտում է ֆիզիկայի գաղտնիքները

Published on: 19.01.2017
Categories: Uncategorized
Comments: No Comments

77251«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Սուրեն Մանվելյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Արքիմեդիա» հաղորդաշարի միջոցով պատանիների և մեծահասակների համար բացահայտում է ֆիզիկայի գաղտնիքները։

Նախագծի առաջին հաղորդումը տաքի ու սառի, Ցելսիուսի ջերմաստիճանային սանդղակի, միաբռնակ ծորակի նախագծող Ալեք Մանուկյանի և սառնարանի աշխատանքի մասին է։

Ընդհանուր առմամբ՝ դպրոցահասակների համար ֆիզիկայի առաջնային բաժինները նախատեսվում է ներկայացնել 16 հաղորդումների միջոցով։

        
  
  

Երբ գալիս է սեպտեմբերը

Published on: 14.10.2016
Categories: Uncategorized
Comments: No Comments

Սեպտեմբերի 1-ն է՝ դպրոցական ամենաառաջին, վառ և սպասված տոնը։
«Արեգնազանը» գնալով ընդլայնվում է։ Արդեն 2-րդ տարին շարունակ ունենում ենք երկու առաջին դասարան՝ 60-ից ավելի փոքրիկներ մեզ հետ սկսում են իրենց դպրոցական ուղին։

Բարի ճանապարհ բոլորին՝ փոքրերին ու մեծերին։


page 4 of 17
February 2018
M T W T F S S
« Dec    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728