Categories: Uncategorized

Աշնանային ծառատունկ Թաթուլ Կրպեյանի անվան նորակառույց զբոսայգում

Published on: 20.11.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

Նոյեմբերի 14-ին Երևանում ծառատունկի օր էր հայտարարված: «Արեգնազանի» ուսուցիչներն ու աշակերտները համաքաղաքային այս միջացառմանն իրենց մասնակցությունն ունեցան Նոր Նորքի 1-ին զանգվածում ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան նորակառույց զբոսայգում, որի բացման հանդիսավոր արարոողությունը տեղի էր ունեցել սույն թվականի սեպտեմբերի 2-ին:

1 1 1

 1 1

Ծառատունկին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Զբոսայգու նախագծի հեղինակն է «Արեգնազանի» շրջանավարտ՝ ճարտարապետ Գրիգոր Բաբաջանյանը:

1

 

Վալդոֆյան դպրոցի հոբելյանը Թիֆլիսում

Published on: 23.10.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

Սեպտեմբեր ամսին մեր դպրոցը թիֆլիսյան գործընկերներից Թիֆլիսի վալդորֆյան դպրոցի 21-ամյակի տոնախմբությանը մասնակցելու հրավեր ստացավ։ Ընտրված տարեթիվը սկզբում մեզ փոքր-ինչ զարմացրեց, բայց շուտով պարզ դարձավ, որ մեր գործընկերները իմաստուն կերպով են վարվում՝ տվյալ հարցում որպես հիմք ընդունելով մարդու զարգացման յոթնամյա ռիթմը։ Երևանյան մեր դպրոցի գործընկերներից շատերն էին ցանկանում մեկնել, բայց դա հաջողվեց միայն 8 հոգուց բաղկացած խմբի։ Տոնը սկսվելու էր 23.10-ին, այդ իսկ պատճառով մենք ճանապարհ ընկանք նախօրեին՝ 22.10-ին։

1 2
Սկսվելուց 15 րոպե առաջ դպրոցի բակում ելույթ ունեցավ դպրոցական նվագախումբը

Հնչեցին հոբելյանի կազմակերպիչների ողջույնի խոսքերը, որոնց հաջորդեց էվռիթմիական ողջույնը։ Խոսնակներն այնուհետ հարգանքի տուրք և երախտագիտություն արտահայտեցին դպրոցի հիմնադրման գործում առանցքային դեր խաղացած ուսուցիչներին և հյուրերին։ Ցանկալի է հատկապես շեշտել Լևան Խելայայի ջերմ խոսքերն ու երախտիքների հավաստումը, ով դպրոցի փաստացի հիմնադիրն է ու այնտեղ գործունեություն է ծավալել բազում տարիներ։

3 4
Նվերների հանձնումը Լևան Խելայային, ինչպես նաև Վեներա Մեյերին և Մաթիաս Վալենտինին

Այնուհետև՝ դպրոցով շրջելուց և «Գեղեցկուհի Վասիլիսայի» մասին հեքիաթը դիտելուց հետո, որը շատ լավ էր բեմադրված սեփական տիկնիկային թատրոնում, սկսվեց ողջույնների հիմնական մասը հյուրերի՝ վրացական վալդորֆյան դպրոցի օտարերկրա՝ մեծամասամբ Գերմանիայի, բայց նաև՝ Հայաստանի և Ուկրաինայի, ընկերների կողմից։

5 6
ԻԱՕ-ի ղեկավար Քրիստոֆ Յոհանսոնի ելույթը

Քչերն էին հետևում կանոնակարգին, և ելույթը վերածվեց հյուրերի երկար, բայց հետաքրքիր ու անկեղծ պատմությունների այն մասին, թե ինչպես են իրենք սերտորեն կապված Թիֆլիսի վալդորֆյան դպրոցի հետ, և ինչպես են այդ կապերն առաջացել։ Հետաքրքրական ու ճանաչողական փորձ էր հետևել ընկերների մի ամբողջ աշխարհի, որն իրավամբ ձեռք էր բերել թիֆլիսյան վալդորֆյան դպրոցը և որից միայն մի մասն էր կարողացել ժամանել։

7 8
10 9
Դպրոցական նվագախումբն ու ծնողական երգչախումբը

Ամբողջի մասին անհնար է պատմել անոնսի շրջանակներում, բայց հավելենք, որ բոլոր միջոցառումներն հոյակապ էին կազմակերպված, և Վրաստանում, ինչպես միշտ, շատ էին երգերն ու պարերը, որ հոբելյանի երկրորդ օրը բավական լավ կատարում էին ինչպես ծնողները (երգչախումբ), այնպես էլ՝ երեխաները։ Հարկ է հատկապես նշել թիֆլիսյան վալդորֆյան դպրոցի դպրոցական նվագախմբի առկայության մասին, որը բոլորին զարմացրեց՝ նույն երկրորդ օրը կատարելով Է․ Գրիգի «Պեր Գյունտ» սյուիտի պարզեցրած տարբերակը, որը երեխաները կարողացան նվագել մինչև վերջ։ Ուշագրավ էր նաև դպրոցական բազմաթիվ ներկայացումների հաջողված մասերից բաղկացած տեսահոլովակը։ Անհնար է չհիշատակել նաև համեղ ու լավ ճաշերի և հյուրընկալ տանտերերի սիրալիրության ու ուշադրության մասին։

11

2015 թ․ Սեպտեմբերի 1․ «Արեգնազանն» ունի երկու I դասարան

Published on: 10.09.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

Յուրահատուկ օր է սեպտեմբերի 1-ը՝ աշակերտների երկրորդ Նոր տարին։ «Արեգնազանում» օրը վաղ առավոտից բուռն է՝ ժպիտներով, ուրախ անցուդարձով, կարոտած ողջույններով ու գրկախառնություններով, ծաղիկներով ու վառվռուն ծաղկեպսակներով հագեցած։

Այս տարի կրկնակի տոն է դպրոցի համար՝ երկու առաջին դասարան ունենք։ Դյուրին չէր երկու դասարան բացելու որոշում կայացնել՝ հիմք ընդունելով դպրոցի տարածքային սահմանափակումները և այդ պայմաններում դասարանների թվի՝ տարեցտարի աճելու հեռանկարը։ Բայց իրենց երեխաների կրթությունը դպրոցին վստահած ծնողների բազմաթիվ դիմումներն ու հայցերը հաշվի առնելու և ընդառաջելու շնորհիվ՝ այսօրվանից ունենք երկու առաջին դասարան։

Շնորհավորում ենք և ողջ դպրոցին մաղթում հաջող ու բարի ուսումնական տարի։

page 7 of 17
February 2018
M T W T F S S
« Dec    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728