Categories: Uncategorized

Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի երևանյան հանդիպումը․ 2015 թվական, ապրիլ

Published on: 10.05.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համագործակցող Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի (ECSWE) 2015 թվականի գարնանային հանդիպումը տեղի ունեցավ Երևանում։ «Արեգնազան» կրթահամալիրը, արդեն մի քանի տարի հանդիսանալով խորհրդի անդամ, հյուրընկալեց հերթական նիստի մասնակիցներին։ Ժամանակն ու վայրը կամայականորեն չէին ընտրված՝ «Ցեղասպանությունը մանկավարժական խնդիրների լույսի ներքո» թեմայով առաջին կոնֆերանսը տեղի ունեցավ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը։ Հանդիպմանը բանախոսեցին պատմաբան Մարկուս Օստերիդերը, ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Գայանե Շահվերդյանը, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, մեդիափորձագետ և դասախոս Սամվել Մարտիրոսյանը և Ալանուս համալսարանի պրոֆեսոր, Կասել քաղաքի մանկավարժական բարձրագույն դպրոցի ղեկավար դոկտոր Միխայել Ցեխը։

Հանդիպումից հետո ներկաներն ուղևորվեցին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, որի բեմին ելույթ ունեցան «Արեգնազանի» աշակերտները։ Ելույթի թերևս ամենատպավորիչ հատվածը Գայանե Դաշտոյանի բեմադրած Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության առաջին մասի ներկայացումն էր, որ 12-րդ դասարանի աշակերտները փայլուն կերպով խաղացին գերմաներեն լեզվով։

Հաջորդ երկու օրվա ընթացքում տեղի ունեցան խորհրդի փակ նիստերը։ Օրերը համեմվեցին հիշարժան ուղևորություններով, առաջին օրը՝ դեպի Էջմիածնի Մայր տաճար, սբ․ Հռիփսիմե եկեղեցի ու Զվարթնոցի տաճար, երկրորդ օրը՝ դեպի Գառնու տաճար և Գեղարդի վանական համալիր։

Հանդիպումների շարքը եզրափակվեց Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության զոհերի հուշարձանի այցելությամբ, ուր պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի նահատակներին և կատարեցին «Արեգնազան» կրթահամալիրում նախորդ երկու օրերի ընթացքում սովորած հայկական բազմաձայն հոգևոր երգերը։

Նույն օրերին Շողակաթ հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարն իր տաղավարում անցկացրեց երկու հանդիպում։ Առաջինի ժամանակ պատմաբան Մարկուս Օստերիդերն ու «Հանուն ազատ կրթահամակարգի եվրոպական ֆորումի» ներկայացուցիչ և նախկինում Բունդեսթագի պատգամավոր Հերալդ Հեֆները քննարկեցին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն իրագործելու, ինչպես նաև՝ Ցեղասպանության ճանաչման հարցում եվրոպական պատասխանատվության հարցը։ Երկրորդ հանդիպման հյուրերն էին «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը և Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի վարչության անդամ Ռոզմարի Բլուդերը։ Որպես քննարկման նյութ էր ընտրված ազգային կրթական համակարգում ցեղասպանության դասավանդման հարցը։

Հանդիպում Թեմիկ Խալափյանի հետ

Published on: 12.12.2014
Categories: Uncategorized
Comments: No Comments

Նոյեմբերի 6-ին «Արեգնազան» կրթահամալիրում հյուրընկալվել է «Աբովյան» անչափահասների քրեակատարողական հիմնարկի իրավապաշտպանը`Թեմիկ Խալափյանը: Մասնագիտությամբ փաստաբան, իրավաբան, լրագրող, նկարիչ, քանդակագործ և դիզայներ է: Վերջինս աշխատում է անչափահասների հատուկ կենտրոնում որպես գեղարվեստական ղեկավար: Նա նաև Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրենն է: Պարոն Խալափյանի խոսքերով «հիմա մարդկության մեծ մասը քնած է ապրում»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ մեր հյուրը մոտ 40 տարեկանում է իմացել, թե երեխաներին ազատազրկոման են, և թե զարմացել էր, երբ իմացել էր, որ նույնիսկ ցմահ են ազատազրկում: Օրինակ` Անգլիայում 8-9 տարեկան աղջիկներին ցմահ են ազատազրկել նորածին երեխա սպանելու համար: Պարոն Խալափյանը փորձում է այնպես անել, որ անչափահասներն ավելի կարճ ազատազրկվեն և հնարավորինս մեղմացնեն պատիժները: Այժմ Հայաստանում կա 2 տարով ազատազրկում գողության համար: Ներկայումս Հայաստանում 1 հոգի ազատազրկված է, և մի քանի հոգի կալանավորված:

Որպես հանդիպման վերջաբան մեր հյուրը փաստեց. – «Երեխան ունի սխալվելու իրավունք: Գերագույն պատիժը դա ազատությունից զրկելն է»: «Մարդու տեսակը և նրա ժառանգությունը խիստ կապված են իր միջավայրի հետ», ասում էր Թեմիկ Խալափյանը:

Տեքստի հեղինակ՝ 9-րդ դասարանի աշակերտուհի Սիաննա Գրիգորյան

Պեղումներ Մասիսի բլրում

Published on: 19.11.2014
Categories: Uncategorized
Comments: No Comments

Հոկտեմբեր ամսին 7, 10, 11-րդ դասարանները մասնակցեցին Մասիս բլուրում գտնված` 8-5-րդ հազարամյակով թվագրվող նեոլիթյան բնակավայրի պեղումներին:
Չնայած ժամանակի սղությանը և ցուրտ եղանակին` «Արեգնազանցիները» ուշի-ուշով հետևում և իրենք էին փորձում հանդես գալ հնագետների դերում:
Արդյունքում 10-րդ դասարանը այնքան լավ և ուշադիր էր աշխատում, այնքան էր տարվել աշխատանքով, որ հրավեր ստացավ` պեղավայրի հնագետների կողմից, հաջորդ տարի մասնակցել արշավախմբի աշխատանքներին:
Ուզում ենք մասնավոր շնորհակալություն հանյտնել պեղավայրի հնագետ` Արմինե Նահապետյանին, երեխաներին իր փորձով, բարեսրտությամբ և աշխատանքի հանդեպ սիրով վարակելու համար:
Համբերատարության և պատրաստակամության շնորհիվ, երեխաների ոգևորությունը այնքան մեծ էր, որ երեխաները չէին ուզում լքել պեղավայրը, կարծես ժամանակը քիչ էր նորանոր բացահայտումների համար:

10-րդ դասարանի կուրատոր՝ Նանե Սողոմոնյան

 

page 9 of 17
February 2018
M T W T F S S
« Dec    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728