Ճանապարհորդություն դեպի Սյունիք․ 10֊րդ դասարան

Published on: 02.10.2014
Categories: Uncategorized
Comments: No Comments

2014թ. Ուստարվա առաջին ամիսները կարծես պատմա-մշակութային լինեին: Սեպտեմբերի վերջին 10-րդ դասարանը եղավ Նորավանքում, Տաթևում, Զորաց քարերում, Սատանի կամուրջում, Խնձորեսկում, այցելեց Մխիթար Սպարապետի գերեզման:

Տեքստի հեղինակ՝ 9-րդ դասարանի աշակերտուհի Սիաննա Գրիգորյան

Մանկավարժ Գոդի Քելլերը Երևանում

Published on: 26.09.2014
Categories: Uncategorized
Comments: No Comments

Հարգելի ծնողներ, հաջորդ շաբաթ Հայաստան է ժամանելու հանրայայտ մանկավարժ Գոդի Քելլերը և մեր դպրոցում անցկացնելու է մի շարք հանդիպումներ «Երեխաների առոջ զարգացում» խորագրով:
Հանդիպումները անցկացվելու են դպրոցում, ժամը 6ից – 9ը, հետևյալ օրերին՝

  • սեպտ. 29 և 30 (երկ,երք.) 1-7 դասարանների տարիքի վերաբերյալ
  • հոկտ. 1 և 3 (չոր.,ուրբ.) 8-12 դասարանների տարիքի վերաբերյալ

Մուտքն ազատ է:

http://www.godikeller.com/

Սեպտեմբերի 1․ 2014թ

Published on: 01.09.2014
Categories: Uncategorized
Comments: No Comments

2014 թվականի սեպտեմբերի 1-ը ուրախ ու հուզումնալից էր Արեգնազան կրթահամալիրի սաների համար: Բոլորն էին հասցրել իրար կարոտել երկարատև ամառային արձակուրդներից հետո` ուրախ ու պայծառ դեմքեր, ջերմ ողջույններ: Առաջին դասարան եկած փոքրիկների աչիկները տարբերվում էին բոլորից: Անհայտի սպասումն ու հիացմունքը աչքերում նրանք մտան կրթահամալիր`անցնելով դափնիների արահետով, որը սարքել էին նրանց համար բարձր դասարաններում սովորողները: Կանաչ տերևների շուքում հասցրին տեսնել կրթահամալիրի գունավոր պատերը, ժպտացող նոր ընկերներին ու ամենակարևոր մարդուն` իրենց առաջին ուսուցչուհուն` տիկին Անահիտին: Հուզումնալից օրվա ավարտին, երեխաները ուսուցչուհու օգնությամբ կրթահամալիրի բակում տնկեցին փոքրիկ եղևնի, որը կմեծանա իրենց հետ միասին:

Ծնող՝ Արփի Մաղաքյան

page 10 of 17
February 2018
M T W T F S S
« Dec    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728