Սուրբ Ծննդյան տոնավաճառ «Արեգնազան» կրթահամալիրում

Published on: 22.12.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

Դեկտեմբերի 12-ին մեկնարկեց Ծննդոց տոների՝ ջերմ ու բարի ավանդույթ դարձած ամենամյա համադպրոցական տոնավաճառը: Տիկին Անահիտի ջանքերի շնորհիվ տոնավաճառն այս տարի անցավ շատ գեղեցիկ, կազմակերպված և արդյունավետ:

Հյուրերին սպասվում էր հաճելի ժամանց ջերմ մթնոլորտում՝ հետաքրքիր և զվարճալի խաղեր ու ատրակցիոններ դպրոցի յուրաքանչյուր հարկում և բոլոր դասարաններում:
Միջոցառման կարևոր բաղկացուցիչներից էին, բնականաբար, ախորժալի և համեղ ուտեսները, որոնք պատրաստվում էին և տաք-տաք մատուցվում հենց տեղում :)

Հրաշալի օր էր՝ տոնական տրամադրությամբ և գեղեցիկ տպավորություններով հագեցած:

Իսկ տոնավաճառը շարունակվեց ևս 3 օր՝ դեկտեմբերի 14-ից 16-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Published on: 18.12.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

23.12.2015_arm

Աշնանային ծառատունկ Թաթուլ Կրպեյանի անվան նորակառույց զբոսայգում

Published on: 20.11.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

Նոյեմբերի 14-ին Երևանում ծառատունկի օր էր հայտարարված: «Արեգնազանի» ուսուցիչներն ու աշակերտները համաքաղաքային այս միջացառմանն իրենց մասնակցությունն ունեցան Նոր Նորքի 1-ին զանգվածում ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան նորակառույց զբոսայգում, որի բացման հանդիսավոր արարոողությունը տեղի էր ունեցել սույն թվականի սեպտեմբերի 2-ին:

1 1 1

 1 1

Ծառատունկին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Զբոսայգու նախագծի հեղինակն է «Արեգնազանի» շրջանավարտ՝ ճարտարապետ Գրիգոր Բաբաջանյանը:

1

 

page 4 of 14
September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930