Կովկաս-եվրոպական կոնֆերանս․ հուլիս, 2016թ

Published on: 12.08.2016
Categories: Uncategorized
Comments: No Comments

13653077_1085571068166730_6197635800537319303_oԱրդեն մի քանի տարի անցկացվող վալդորֆյան մանկավարժական կոնֆերանսը, որի շրջանակներում հանդիպում են հայ և վրացի ուսուցիչները, երկու երկրների միջև դրեց համագործակցության, փորձի փոխանակման, համատեղ նախագծերի իրականացման և վերջապես՝ ընկերության սկիզբ։ 2015-ին որոշում կայացվեց այն ընդլայնվել՝ ներգրավելով նաև Ռուսաստանի և Ուկրաինայի վալդորֆյան ուսուցիչներին։

«Արեգնազանը» հուլիսի 23-28-ի ընթացքում հյուրընկալեց երեք երկրների վալդորֆյան դպրոցներից ժամանած ուսուցիչներին՝ փորձելով ստեղծել մի դաշտ, որտեղ նրանք հնարավորություն կունենային ավելի ու ավելի մոտենալ համամարդկային՝ դեպի բուն մարդը տանող մանկավարժությանը՝ հաղթահարելով ազգայինի սահմաններն ու կենտրոնանալով մանկավարժական ու մշակութային հարցերի վրա։

Այս գործընթացի իրականացման համար աշխատանքը տարվեց մի քանի փուլերով՝ առավոտյան դասախոսություններ, խմբակային աշխատանքներ՝ համատեղ նախագծեր ուսուցիչների և աշակերտների համար և գեղարվեստական աշխատանքներ, համատեղ երեկույթներ՝ մասնակից երկրների կողմից ներկայացվող մշակութային միջոցառումներով։ Գերմանայից ժամանած մասնագետներ Միխայել Ցեխն ու Մարկուս Օստերիդերը հրավիրված էին դասախոսությունների և զրույցների համակարգման համար։

Մշակված ֆորմատի, մասնակիցների ներգրավվածության և ձևավորված ջերմ մթնոլորտի արդյունքում հանդիպումն իրապես կայացավ և դրվեց հետագա համագործակցության հիմքը։


Բացման արարողություն


Դասախոսություններ


Աշխատանք խմբերում

12-րդ դասարան․ Հրաժեշտ դպրոցին

Published on: 30.05.2016
Categories: Uncategorized
Comments: No Comments

2016 թ․ մայիսի 27-ին «Արեգնազան» կրթահամալիրում հնչեց վերջին զանգը։ 12-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին ամբողջ դպրոցին՝ անցնելով դասարանից դասարան։ Յուրաքանչյուր դասարանում նրանց սպասվում էին հրաժեշտի փոքրիկ ելույթներ, ժպիտներ, ջերմություն և բարեմաղթանքներ։

Շրջանավարտների համար՝ քննություններ, ապա՝ մեծ կյանք․
Մյուսների համար՝ դպրոցական կյանքի շարունակություն․․․

 
 

Ընդունելության հայտարարություն

Published on: 31.03.2016
Categories: Uncategorized
Comments: No Comments

Աշակերտների ընդունելություն 2016-2017

page 5 of 17
February 2018
M T W T F S S
« Dec    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728