Արեգնազանի ձմեռային հեքիաթը

Published on: 01.03.2016
Categories: Uncategorized
Comments: No Comments

Դեկտեմբերի 23ի երեկոյան Պարոնյան թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. «Արեգնազանի» ձմեռային տոնական հեքիաթն էր:

Միջոցառումը, որի առանցքը Ծննդոց տոներն էին, բաղկացած էր երկու մասից՝ դասարանների հաջորդական ելույթներից և ապա՝ հեքիաթից, որը համատեղ ջանքերով բեմադրել էին ուսուցիչները, ծնողները, ավագ դասարանների աշակերտներն ու շրջանավարտները:

Յուրաքանչյուր դասարան ցույց էր տալիս իր փոքրիկ ներկայացումը՝ հագեցած երաժշտական համարներով, պարային և էվռիթմիական բեմադրություններով, երգերով ու տաղերով, խաղարկային դրվագներով:

   
   
   

Ընդմիջումից հետո երևան եկավ հեքիաթը՝ «Տասներկու ամիսները», որն իրենց ներկայությամբ համալրեցին նաև թագավորն ու թագուհին, արքայազնը, ավազակախումբը և այլ հերոսներ՝ տոնին հաղորդելով ուրախ, ջերմ ու կախարդիչ մթնոլորտ:

   
   
   

Մնաց ավելացնել, որ դահլիճում ձևավորված մթնոլորտը հաղորդում էր դպրոցի միասնական շունչը, որն իր արտահայտումը գտավ տարվա նման եզրափակման ու տրամադրության միջոցով:

Սուրբ Ծննդյան տոնավաճառ «Արեգնազան» կրթահամալիրում

Published on: 22.12.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

Դեկտեմբերի 12-ին մեկնարկեց Ծննդոց տոների՝ ջերմ ու բարի ավանդույթ դարձած ամենամյա համադպրոցական տոնավաճառը: Տիկին Անահիտի ջանքերի շնորհիվ տոնավաճառն այս տարի անցավ շատ գեղեցիկ, կազմակերպված և արդյունավետ:

Հյուրերին սպասվում էր հաճելի ժամանց ջերմ մթնոլորտում՝ հետաքրքիր և զվարճալի խաղեր ու ատրակցիոններ դպրոցի յուրաքանչյուր հարկում և բոլոր դասարաններում:
Միջոցառման կարևոր բաղկացուցիչներից էին, բնականաբար, ախորժալի և համեղ ուտեսները, որոնք պատրաստվում էին և տաք-տաք մատուցվում հենց տեղում :)

Հրաշալի օր էր՝ տոնական տրամադրությամբ և գեղեցիկ տպավորություններով հագեցած:

Իսկ տոնավաճառը շարունակվեց ևս 3 օր՝ դեկտեմբերի 14-ից 16-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Published on: 18.12.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

23.12.2015_arm

page 6 of 17
February 2018
M T W T F S S
« Dec    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728