Ճամփորդություն դեպի Նորվեգիա

Published on: 04.09.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

Այսօրվա 12-րդ դասարանն իր «օրինական» դասարանական ճամփորդության շրջանակներում արդեն եղել էր Գերմանիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում, այդուհանդերձ միտք հղացավ մեկնել Եվրոպայի հյուսիս՝ Նորվեգիա, որտեղ բնակվում է մեր հին ընկեր Վահան Բաբայանը, և որը պատրաստ էր մեզ ընդունել։

Երկար տատանումների ու մտորումների արդյունքում որոշվեց մեկնել․ կազմվեց 12 հոգանոց խումբ (9 աշակերտ և 3 ուսուցիչ), և մենք սկսեցինք զբաղվել մի շարք ֆորմալ հարցերով։ Աշակերտները թվով ավելի շատ պետք է լինեին, բայց, ցավոք, Ֆրանսիական դեսպանատունը մերժեց Սիրիայից 5 հայ երեխաների։

Այս տարվա օգոստոսի 18-ին Թիֆլիսից Մոսկվայով թռանք Օսլո։ Այնտեղ անմիջապես փոխեցինք ինքնաթիռը և արդեն մեկ ժամից Հաուգեզունդ փոքրիկ քաղաքում էինք, որտեղի վալդորֆյան դպրոցից էլ հրավեր էինք ստացել։ Լանդշաֆտը հոյակապ կերպով փոփոխվում էր ցածում։


Օսլոյից դեպի ատլանտյան ծովափ


Գրկաբաց ընդունելություն Հաուգեզունդի օդանավակայանում

Հաջորդեց ընտանիքներով բաշխումն ու հանգիստը, իսկ մեկ օրից մեզ սպասում էր ուղևորություն դեպի Նորվեգիայի ամենահարավային կետ՝ Ուտսիրա կղզի, ուր մշտապես 210 մարդ է բնակվում :) ։ Ատլանտիկայում գտնվող պստլիկ կղզին, այնուամենայնիվ, բավական լավ է կառուցապատված․ այստեղ կա և՛ դպրոց, և՛ ռեստորան, և՛ նավակայան, և՛ մեծ սուպերմարկետ, և՛ փարոսներ, և՛ ուղղաթիռային հարթակ, և՛ գյուղատնտեսություն ու անասնաբուծություն, և՛ նույնիսկ ուրվականներով տուն :) , ինչպես նաև տուրիստական տնակ, որտեղ էլ հենց կանգ առանք մեզ հյուրընկալող դասարանի հետ միասին։ Կղզու ամենանեղ հատվածով գնալու դեպքում նրա մի ծայրից մյուսը կարելի է անցնել 15-20 րոպեում։


Ուտսիրա կղզի տանող ճանապարհը զբաղեցրեց մոտ մեկ ժամ


Տուրիստական տնակում զբաղմունքն անպակաս էր


Զբաղմունքը շատ էր հատկապես դրսում՝ լող օվկիանոսում, այցելելություն տեղական դպրոց կամ էլ արշավներ․․․


Ուտսիրա

Ուտսիրայում երկու զարմանահրաշ օր անցկացնելուց հետո մենք վերադարձանք Հաուգեզունդ, ուր մեզ սպասում էր տեղական վալդորֆյան դպրոցի ուսուցիչների կողմից պատրաստած հետաքրքիր ծրագիրը։ Վերջին երկու օրն անցկացրեցինք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Այդ օրերը նույնպես հագեցած էին բազում տպավորություններով, որոնց մասին այստեղ կարելի է պատմել միայն կարճ ֆոտոռեպորտաժի միջոցով։

Հաուգեզունդի աղբամշակման և կոյուղու այցելություն :)


Ընդունելություն Հաուգեզունդի քաղաքապետի մոտ


Եվ մի քիչ էլ Օսլոյի մասին

Վալդորֆյան մանկավարժության երրորդ համատեղ կոնֆերանսը Վրաստանում․ 2015 թ․ օգոստոս

Published on: 02.09.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

2011 թվականին սկիզբ դրվեց Երևանի և Թիֆլիսի վալդորֆյան դպրոցների համագործակցությանը, որն ընտրված պրոյեկտների սահմաններում հետևողական բնույթ է կրում առ այսօր։ Կասելի մանկավարժական սեմինարի հովանավորությամբ և մասնակցությամբ 2011 թվականից ի վեր հայ և վրացի վալդորֆյան ուսուցիչները պարբերաբար այցելում են միմյանց, համատեղ աշխատում, փորձ փոխանակում, վերապատրաստվում ու միասին ժամանակ անցկացնում:

Այդ համագործակցության շրջանակներում «Արեգնազանի» ուսուցիչները 2015 թվականի օգոստոսի 24-ից 29-ն ընկած ժամանակահատվածում մասնակցեցին Թիֆլիսում կազմակերպված ուսուցիչների մանկավարժական կոնֆերանսին, որտեղ բանախոսում էին Գերմանիայից ժամանած մասնագետները՝ պատմաբան Մարկուս Օստերիդերը և Ալանուս համալսարանի պրոֆեսոր, Կասել քաղաքի մանկավարժական բարձրագույն դպրոցի ղեկավար դոկտոր Միխայել Ցեխը։ Կոնֆերանսները բաղկացած էին Մարկուս Օստերիդերի և Միխայել Ցեխի դասախոսություններից, ինչպես նաև արվեստների խմբակներից։ Որպես ծրագրի ամփոփում՝ կազմակեպվեցին կլոր սեղաններ, որտեղ քննարկվեցին նախորդ օրերի աշխատանքներին ու հետագա համատեղ ծրագրերին վերաբերող հարցերը, իսկ վերջում ցուցադրվեցին արվեստների խմբակների աշխատանքները։

Թիլֆիսում անցկացրած օրերը հագեցած էին վրաց գործընկերների ջերմ հյուրընկալությամբ, մայրաքաղաքում և նրանից դուրս կազմակերպած տեսարժան վայրեր այցելելով։

Արա Աթայան․ Ազատության Մասին

Published on: 16.06.2015
Categories: Uncategorized
Comments: No Comments

«Վալդորֆյան մանկավարժությունն ու դպրոցը կոչված են երեխային դաստիարակել այնպես, որ դպրոցից դուրս գալուց հետո նա ունակ լինի լինել ազատ»։

Ազատության հասարակական ընկալման, դրա հետևանքով առաջացած հարցերի ու խնդիրների և անհատականության ներքին ազատության թեմայի շուրջ հանդիպում և քննարկում Արա Աթայանի հետ։

page 8 of 17
February 2018
M T W T F S S
« Dec    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728